• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախն է մեզ սպասում

Ինչպես արդեն տեղյակ եք, սույն թվականի հոկտեմբերի 23-ից, մեկնարկում է Արցախյան ճամբարային հավաքը: Հավաքը կայանալու է Գանձասար ճամբարում, Վանք գյուղում, ինչպես նաև Ստեփանակերտում, որտեղ մեր կրթահամալիրի ուսուցիչներն անցկացնելու են վերապատրաստման դասընթացներ: Ճամբարային օրերը կլինեն առավեք քան հագեցած: Ճամբարի ընթացքում կներկայանան կրթահամալիրում գործող ակումբները, «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ներկայացւցիչները, կմշակվեն կրթական փաթեթներ: Ճամբարի անքակտելի մասը կկազմի նաև հայրենագիտությունը: Ակումբավար դասավանդողներն արդեն ստացել են համապատասխան նամակ, որի համաձայն պետք է ներկայացնեն իրենց կողմից երաշխավորված սովորողներին և ճամբարի ընթացքում իրենց անելիքները: Ճամբարին կարող են մասնակցել այն սովորողները, ովքեր ակտիվորեն մասնակցում են կրթահամալիրի ակումբային գործունեությանը, մեդիաօլիմպիադաներին, ուսումնական-հասարակական նախագծերին: Չունեն ուսումնական և պայմանագրային պարտքեր, անհարգելի բացականեր: Մասնակից սովորողներին ներկայացնում են ակումբավար ուսուցիչները, վերջնական հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

Կից ներկայացնում ենք կրթահամալիրի տնօրենի նամակը, ԼՂՀ ԿԳ նախարարին:

Հարգանքներով`

Նառա Նիկողոսյան

Վահրամ Թոքմաջյան

 

AttachmentSize
PDF icon 12-10-314.pdf445.68 KB