• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

100 ժամ նոր մոլորակում

Ճանապարհը կարճ  էր, և ես արդեն այստեղ եմ :

Ինչպես ամեն նոր տուն, ամեն նոր միջավայր, ամեն  նոր տեղ, այս մոլորակն էլ լի էր  անակնկալներով և հայտնություններով, որոնք որոշ չափով   արդեն պարզ էին ինձ համար հենց առաջին վայրկյանից: Պարզ  էր, որ  բոլոր բնակիչները` մեծ թե փոքր,  սիրով ձուլված են մի գաղափարի շուրջ, որի անունն է կրթություն: Իսկ այստեղ դրան տանող ճանապարհները  բազմազան են` խենթ և արկածային: Մի քանիսով  ես էլ  հասցրեցի անցնել, նույնիսկ բարձրացա:  Եվ ես ավելի քան համոզված  եմ, որ դա աղքատ մասնիկն էր այն ամենի, ինչ դեռ ինձ սպասվում է :

100 ժամ ջերմ վերաբերմունք,  100 ժամ նոր ծանոթություններ,  100 ժամ նոր պատկերացումներ,  100 ժամ ջերմ, դրական`  միևնույն ժամանակ հակասական էմոցիաների ուժեղ հոսք,  ինչն  էլ չի թողնում ավելորդ  պերճախոսել: 100 ժամ հզոր  ուժ բազում մարդկանցից, որոնց օգնությամբ ես  էլ ձեռք ձեռքի բռնած պետք է անցնեմ արդեն ինչ-որ չափով հարազատ մոլորակի խառնիխուռն ուղիներով` նրա բնակիչների հետ նվաճելու նոր բարձունքներ, ուրախանալու նոր ձեռքբերումներով   և հաղթանակներով:

Համոզված եմ, որ  դրանք արժեքավոր  ու շատ  են լինելու, բայց խոսել  ուղղակի շատ` նշանակում   է ոչինչ  չասել....

Ես ասում եմ` բարև, իմ նոր մոլորակ