"Դասարան անիվների վրա" նախագիծն այսօր Գեղարվեստի կրտսեր դպրոցի երեք փոքրիկների ու նրանց մայրիկներին տարավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում հերթական անգամ mskh-ի տեղեկատվական թերթիկներ բաժանելու: Սակայն այս անգամ թերթիկները բաժին էին հասնում ավագ դպրոցականներին: Փոքրիկները շրջում էին իրենց իսկ անիվների վրա, սիրով նվիրում թերթիկներն ու պատմում Գեղարվեստի ավագ դպրոցի հարմարավետ արվեստանոցների մասին, որտեղ երբեմն-երբեմն այցելում էին իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: Իսկ մինչ այդ մայրիկները հարմար տեղավորվել էին սրճարանում ու հետևում էին իրենց համարձակ փոքրիկ Սեբաստացիներին: