• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անմոռանալի շաբաթ Սև ծովի ափին

Մենք երկա~ր ճանապարհ կտրեցինք մինչև հասանք Սև ծով: Ճանապրհը և հոգնեցնող էր, և հետաքրքիր... եղբորս հետ մեկ քնում էինք, մեկ հիանում գեղեցիկ բնությամբ, հետո ժամերն ու րոպեներն էինք հաշվում, թե երբ կհասնենք...
Վերջապես 11 ժամ 40 րոպեում հասանք Ուրեկի, ինչպես հայրևիկս ասաց, արդեն 665 կմ ճանապարհ էինք անցել: Հետո տեղավորվեցինք Քոբուլեթիում, և սկսվեցին մեր անմոռանալի օրերը:
Ամեն օր լողում էինք, ավազով խաղում. ավազը փորում ու մեջը մտնում: Ափից խխունջ ու քարեր էինք հավաքում, այնքան գեղեցիկ սրտաձև ու գունեղ քարեր կային...
Եղանք նաև Բաթումիում՝ իմ տեսած ամենագեղեցիկ ու լուսավոր քաղաքում: Այնտեղ ինձ շատ դուր եկան լուսավորված պալմաները, խաղահրապարակը: Փողոցի  երկայնքով լիքը խմբված մարդիկ կային, ովքեր շրջիկ նվագողների կատարումներն էին ունկնդրում: Մենք էլ մոտեցանք մի մարդու, ով խամաճիկների էր պարեցնում. շատ զվարճալի էր ու հետաքրքիր:

Մնացածը` ֆիլմում: