• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրյան ուրախ առավոտ

Բարի առավոտ, սիրելի կրթահամալիրցիներ:

Իզմիրում եղանակը հիանալի է, միջավայրը` նույնպես: Բոլորին արդեն տեղավորել եմ: Ինքս էլ պակաս չեմ տեղավորվել: Արդեն ունենք առաջին բողոքները: Շահինյան Դավիթը դժգոհում է, որ իր խմբում բոլորը պաղեստինցիներ են, իսկ ինքը չի կարողանում արաբերեն խոսել, դրա համար պետք է փոխի իր խումբը: Դավիթ ջան, բա էդպիսի առիթ էլ երբ ես ունենալու արաբերեն սովորելու համար: Իսկ Հայկ Ղազարյանը, ինչպես վայել է իսկական արևելագետին, արդեն հավանել է մի թուրք աղջկա ու խորհուրդներ է հարցնում, թե ինչպես մոտենա նրան: Միաժամանակ վախենում է, որ եթե ծնողները իմանան՝ տուն չեն թողնի իրեն: Չեն իմանա, Հայկ ջան, հաստատ չեն իմանա:

Ինչևէ, ինձ համար ամենից կարևորն այն է, որ առավոտյան բոլորի դեմքին ժպիտ կա: