• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերջին փորձություններ

<<Ասպետ>>  ռազմամարզական ճամբար մեկնողների խումբն անցնում է վերջին նախապատրաստական աշխատանքների փուլը: Այդ աշխատանքների շրջանակներում, այսօր` հուլիսի 5-ին, ապագա ճամբարականները, առավոտյան ճանապարհ ընկան դեպի Աղցք` Արշակունիների տոհմական դամբարան, այնուհետ Կոշ, որտեղ նրանք հաղթահարեցին քայլելու փորձությունը: Երթը նվիրվեց ՀՀ Երրորդ Հանրապետության Սահմանադրության օրվան: Կոշում, մասնակիցները նաև իրականացրեցին <<Դասարան անիվների վրա նախագիծը>>:   Այս աշխատանքների շրջանակներում, վաղն առավոտյան, մասնակիցները նախ կունենան նախավարժանք, այնուհետ հարգանքի երթ կկատարեն դեպի Եռաբլուր հուշահամալիր: <<Ասպետ>> ռազմահայրենագիտական ճամբարի մասնակցությունն ինքնանպատակ չէ: Այն հնարավորություն կտա իրական պայմաններում, սովորղներին ծանոթանալու ռազմարվեստի հմտությունուններին և ՆԶՊ առարկային կտա այլընտրանքային և գործնական բնույթ:

Հ. Գ.

Կոշում դեռ խորհրդային կարգեր են: Կհամոզվեք նայելով նկարներից մեկին: