• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջին դպրոցի փորձագետների այցը Դպրոց-պարտեզ

Այսօր մենք`միջին դպրոցի փորձագետներս, այցելցինք Դպրոց-պարտեզ:Դեռ բակում մեզ դիմավորեցին փոքրիկների մի խումբ, որոնք կատարում էին առավոտյան նախավարժանք:Փոքրիկները հաճույքով ներկայացրին իրենց կատարած աշխատանքները` զատկական տիկնիկներ, ձևավորված ծաղկամաներ, որոնց ձևավորմանը ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև ծնողները:Ցուցադրեցին իրենց ցանած թաղարները,ծաղիկները,կանաչիները: Ներկայացրին իրենց կատարած խմբակային աշխատանքները` էլեկտրոնային նյութերը, բացատրեցին ինչպես է կատարվում կայքում տեղադրվող նյութերի ընտրությունը, նրանք հպարտությամբ նշեցին, որ մեր կրթահամալիրը  Հանրապետության առաջին անլար ինտերնետից  օգտվող կրթական օջախն է: Երեխաները իրենց ուսումնական միջավայրի մասին պատում էին մեծ սիրով և ոգևորությամբ:Մեր ուշադրությունից չվրիպեցին մարզադահլիճը, լողավազանը: 

Մի խոսքով Դպրոց- պարտեզը  հեքիաթային մեդիա միջավայր էր, ի~նչ ափսոս, որ մենք արդեն մեծացել ենք...