• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարևորը` սայլը տեղից շարժվեց

  Ասում են` աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, իսկ այսպիսի խանդավառ ու կենսուրախ աշխատանքը նաև երիտասարդացնում է նրան:

Սկզբում լուրջ-լուրջ աշխատում էինք` զինված զանազան գործիքներով` բահերով, փոցխերով, տեսախցիկներով ու ձայնագրիչներով: Ճիշտ է, չէինք հոգնել, բայց այնուամենայնիվ, լիցքաթափվել էինք ուզում: Հենց այդ ժամանակ էլ Միքայելին ասացի, որ նստի սայլակի վրա ու սկսեցի այն վարել: Գոռն ու Նվերը ոգևորված ու անհամբեր սպասում էին իրենց հերթին, բայց Միքայելից հետո ես շտապեցի նստել սայլին,ասելով, որ հիմա էլ իմ հեթն է: Երեքով անմիջապես գործի անցան և սկսեցի ջանսիրաբար սայլի վրա տանել իրենց ուսուցչուհուն: Լավ էր, որ սայլը չկոտրվեց:

  Պատկերացնում եմ, թե մաքրությանը չմասնակցած մյուս աշակերտները որքան են ափսոսելու այս օրերի ընթացքում մեզ հետ չլինելու համար: