• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խորհրդածություններ

Սրբազան,  գերբնական  Աստվածաշունչ  մատյանը  լոկ  գիրք  չէ  միայն,  այլ  նաև  մարդկային  կյանքի,  մտքի  և  հոգու  ներդաշնակության և  ճշմարտությունների մի ամբողջություն,  որի  մասին գրել և դեռևս  գրելու են  շատ շատերը: Մեծ պահքի շրջանում եկեք միասին հաղորդակից լինենք Աստծո կենդանի  խոսքին, աղոթքով զորացնենք մեր հոգիները,  լցվենք կենդանարար զորությամբ,  դառնանք Աստծո կենդանի  տաճարներ:  Այս շրջանը մեզ հնարավորություն է տալիս  մաքրվելու, զորանալու հավատքով: Գյոթեն  ասել է. «Եթե ես բանտարկվեի, և ինձ թույլատրեին վերցնել մեկ  գիրք, ես կվերցնեի  աստվածաշունչը»:   Իսկ  Լյութերը  ասել է. «Աստվածաշունչը  ոչ   հնություն է, ոչ էլ  ժամանակակից,  այն  հավիտենական է»:  Ահա  մի  հավիտենականություն,  որի  ընթերցմամբ  հարկավոր է  ընկալել  աշխարհի  և  կյանքի  իմաստը,  բավարարել  հոգեմտավոր  պահանջներն  ու  կարիքները:  Այն  բաղկացած է  75  գրքերից,  Հին  կտակարան,  որը  բաղկացած է 48  գրքերից  և  Նոր  Կտակարան` 27  գրքերից: Այն  գրվել  է տարբեր  ժամանակաշրջաններում  տարբեր  մարդկանց  կողմից  Աստծո  ներշնչմամբ:  Աստվածաշունչ  անունը  մեսրոպյան  ոսկեղենիկ  հայերենով  է  միայն  վկայում  իր  առանձնահատուկ  ծագման  մասին,  մյուս  եկեղեցիները  վաղուց  օգտագործում են Biblia հունարեն գիրք բառը: Գտնվելով  մեծ  պահոց  շրջանում՝ պետք  է  ընթերցել  Ավետարանի  պատգամները,  հաղորդակցվել  Աստծո  կենդանի  խոսքին:

Շատ  հաճախ  ենք  լսում  ապաշխարել  բառը,  որը  նշանակում  է  մաքրվել մեղքերից,  ուրեմն  եկեք  վերափոխենք  մեր  կյանքի  ընթացքը,  դառնանք  առ  Աստված,  օգնենք  և  զորավիգ  լինենք  մեկ  մեկու:  Պահոց  շրջանի  հատուկ  աղոթքները,  հոգևոր  շարականներն ու  եկեղեցական  արարողությունները  պետք  է  նպաստեն  մեր  կյանքի  վերաիմաստավորմանն ու  վերափոխմանը:

Հատված  Խաղաղական  Ժամերգությունից

Նայեաց  սիրով  Հայրդ  գթած, ի քո  ստեղծեալ  գործս  ձեռաց

եւ  ըզբանակս  հրեշտակաց, տո'ւր  պահապան  մեզ  տկարաց,

փրկեա'  զանձինս  ի  փորձանաց,  ի  խաւարի շրջող  դիւաց.

զի  ի  տունջեան  եւ  գիշերի  տացո'ւք  քեզ  փառս  անլռելի:

 

Սիրով  նայիր,  ով գթած Հայր, քո ձեռքով  ստեղծվածներիս,

եվ  հրեշտակների  բանակներիդ  պահապան  կարգիր

մեզ`  տկարներիս.  փրկիր  մեզ  փորձանքներց,

խավարի  մեջ  շրջող  դևերից,  որպեսզի  օր ու  գիշեր

Քեզ  փառք  տանք  անդադար: