• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

“Հրազդան” մարզադաշտի ճակատագիրը

Շատերին  հայտնի է,որ Հայաստանի  ֆուտբոլի  ֆեդերացիայի  նախագահ  Ռուբեն  Հայրապետյանի և ԱԺ պատգամավոր  Աշոտ Աղաբաբյանի միջև  կոնֆլիկտ է ծագել “Հրազդան “ մարզադաշտի հարցի շուրջ: Հրազդան  մարզադաշտի  սեփականատեր  Աշոտ  Աղաբաբյանը  պատրաստվում է մարզադաշտի հարևանությամբ  առևտրի կենտրոն բացել, ինչին Ռուբեն Հայրապետյանը դեմ է և պատրաստ է ամեն ինչի, միայն թե  մարզադաշտի հարևանությամբ առևտրի կենտրոն չբացվի: Ռուբեն Հայրապետյանը օրեր առաջ այցելել  էր  “Հրազդան” մարզադաշտ և ողջունել այնտեղ բողոքի ակցիա անցկացնող HAF-ի  անդամներին ու ասել  է,  թե  ինքը պատրաստ է անգամ էվակուատորի առջև  պառկել, միայն թե այդ կենտրոնը  մարզադաշտի  հարևանությամբ  չկառուցվի: Հայրապետյանը ասել  է, որ Հայաստան է գալու Իտալիայի ազգային հավաքականը  եվ  “Հրազդանը”   ի վիճակի  չէ  տեղավորել  այդքան մարդ, այն դեպքում, երբ Աշոտ  Աղաբաբյանն  ասել  է, թե  “Հրազդանը” կարող  է տեղավորել մեծ  քանակով հանդիսականների, և  դրա վառ ապացույցն է Հայաստան-Թուրքիա  հանդիպումը, իսկ  եթե  ուզում  են, որ  ստադիոնը լինի  լեփ-լեցուն, թող տոմսի արժեքը իջեցնեն: Ռուբեն Հայրապետյանը  պատասխանել  է, թե  ստադիոնը  հավաքականի խաղերի ժամանակ անպայման լեփ- լեցուն է լինելու, իսկ Թուրքիայի հետ հանդիպմանը մարզադաշտում եղել  են  չափից  շատ  ազատ տեղեր, իսկ  լեփ-լեցուն “Հրազդանը“ ի վիճակի չի  լինել: Հայրապետյանը  եզրափակել  է իր  խոսքը  նրանով, որ սերունդները  չեն ների այս կառույցը հանձնելը: Նշենք, որ մարզադաշտի հարևանւթյամբ  կառուցվող  արևտրի  կենտրոնի  շուրջ առաջիկայում լուրջ  քննարկում  կլինի:

Չխառնվելու համար Ռ. Հայրապետյանի և Ա. Աղաբաբյանի կոնֆլիկտին` անում եմ հետևյալ առաջարկները.

1.      Պարտավորությունները չկատարելու համար վերցնել մարզադաշտը Ա. Աղաբաբյանից:

2.      “Հրազդանը” պետականացնել ու չտալ ֆուտբոլի ֆեդերացիային

3.      Տոնավաճառից ստացված եկամուտները ուղղել մարզադաշտի վերանորոգմանը և ֆուտբոլի զարգացմանը

4.      Դիմել ժողովրդին` վերանորոգման համար հանգանակություն կատարելու կոչով:

Ֆուտբոլի պատմության մեջ շատ դեպքեր են հայտնի, երբ ակումբները դիմել են իրենց  երկրպագուներին: Օրինակ, Հոլանդական Ֆեյենորդը 2009-ին դիմել էր հանգանակության կոչով: Հավաքված գումարները ուղղվել են մարզադաշտի պահպանմանը: Նույնը արել էր Շալկե-04 ը, ռուսական Լոկոմոտիվը: