• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոց 2016-2017

  • 9-րդ դասարաններ
  • 10-12-րդ դասարաններ

Անհատական ուսումնական պլանի ձևավորում՝

  • սովորողի ընտրությամբ օտար լեզուներ` անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն
  • սովորողի ընտրությամբ խորացված ուսուցման դասընթացներ բոլոր բնագավառներից
  • արվեստի դասընթացներ (կերպարվեստ, քանդակ, համակարգչային գրաֆիկա, անիմացիա, կինո-ֆոտո, թատրոն, երաժշտություն) գեղարվեստի դպրոցի, երաժշտության ուսումնական կենտրոնի մասնագիտացված միջավայրում, գործող արվեստագետների ղեկավարությամբ 
  • արհեստագործական ուսուցում արտադրությամբ. լիցենզավորված մասնագիտություններ
  • ֆիզկուլտուրան` սովորողի ընտրությամբ մարզական ակումբում` խաղային մարզաձևեր, հեծանիվ, հնգամարտ, եռամարտ, մենամարտական մարզաձևեր
  • լրացուցիչ ուսուցում` պատանեկան ակումբներ, ուսումնական նախագծեր, նախաբուհական դասընթացներ, արհեստավորի որակավարում։

Սովորողն իր կրթության պատվիրատուն է և կազմակերպիչը։ 

Սովորողները, ուսուցիչները հաճախում են նոթբուք-նեթբուք-պլանշետով։ Ուսուցում WiFi ծածկույթով ընթերցասրահում, լաբորատորիայում, արհեստանոց-արվեստանոցում, աստղացուցարանում, բակում, դաշտային-արշավային պայմաններում, բնության, պատմության հուշարձանների մոտ, թանգարանում, համերգասրահում, ցուցահանդեսում, ուսումնական ճամբարում, ստեղծագործական հավաքում։ Ուսումնական նյութական միջավայրը բարեկարգվում-զարգանում է ուսումնական նախագծերի միջոցով։ Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։

Ուսուցման մեդիամիջավայրը՝ բազմալեզու mskh.am կայք, մեդիագրադարան, «Սեբաստացիներ» TV, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական, պատանեկան ամսագրեր։
Կրթական ծրագիրը ուսումնական օրացույցով` բաց, ամենամյա ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, տոներ, ցուցահանդեսներ, ճամբարներ, տնային, արձակուրդային ուսումնական նախագծեր. անընդհատ ուսուցում։

Կրթական փոխանակումներ. հարմար կացարաններ։

Ա. Բաբաջանյան 25, 010 740042, ղեկավար` Մարթա Ասատրյան, 095 617070,  [email protected]