• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողի, աշխատողի՝ բացակայելու, այդ մասին տեղեկացնելու կարգ

Բացակայելու մասին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային փոստի միջոցով, անհնարինության դեպքում՝ հեռախոսով: Առանց տեղեկացման բացակայությունը գրանցվում է որպես անհարգելի։ Սովորողի անհարգելի բացակայության մասին գրասենյակի ղեկավարը նույն օրը զգուշացնում է ծնողին։ 6-12-րդ դասարանի, քոլեջի սովորողը անձամբ, 1-5-րդ դասարանի սովորողի ծնողը պարտավոր են ամենաուշը հաջորդ օրը բացատրություն ներկայացնել սովորողի անհարգելի բացակայության մասին:  

Կրթահամալիրի սանի, աշխատողի հիվանդության կամ ընտանեկան հանգամանքների պատճառով բացակայելու մասին.

  • 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սանի ծնողը տեղեկացնում է դաստիարակին, դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին՝ նշելով բացակայելու պատճառը և մոտավոր ժամանակը.
  • 5 տարեկանների ուսուցման խմբի սանի ծնողը տեղեկացնում է խմբի ղեկավարին, դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին՝ նշելով բացակայելու պատճառը և մոտավոր ժամանակը.
  • 1-3-րդ դասարանների սովորողի ծնողը տեղեկացնում է դասվարին, դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին՝ նշելով բացակայելու պատճառը և մոտավոր ժամանակը.
  • 4-5-րդ դասարանների սովորողի ծնողը տեղեկացնում է դասարանի կազմակերպիչին, դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին՝ նշելով բացակայելու պատճառը և մոտավոր ժամանակը.
  • 6-12-րդ դասարանների սովորողը տեղեկացնում է ծնողին, դպրոցի գրասենյակի ղեկավարին (էլեկտրոնայի նամակի մեջ երկուսի հասցեն էլ երևում է)՝ նշելով բացակայելու պատճառը և մոտավոր ժամանակը.
  • Քոլեջի սովորողը տեղեկացնում է քոլեջի գրասենյակի ղեկավարին՝ նշելով բացակայելու պատճառը և մոտավոր ժամանակը։
    Տեղեկացման մեջ նշվում է բացակայության ճշգրիտ կամ հնարավոր ժամկետները, բաց թողած պարապմունքները լրացնելու առաջարկությունը, 5-12-րդ դասարանի, քոլեջի սովորողի՝ առցանց-հեռավար ուսումնական աշխատանքի պայմանները, ցանկության դեպքում՝ ուսումնական աշխատանքի այլ (հանգամանքներին համապատասխան) բովանդակության, կազմակերպման առաջարկություններ. բացակայող սովորողի ուսուցումը սահմանված կարգով կազմակերպվում է հեռավար։
  • Աշխատողը էլեկտրոնային փոստով տեղեկացնում է դպրոցի ղեկավարին, գրասենյակի ղեկավարին՝ կցելով ուսումնական պարապմունքներին իրեն փոխարինելու պայմանավորվածությունը գործընկերոջ հետ, իր կատարելիք աշխատանքի կազմակերպմանն առնչվող առաջարկները։
    Դպրոցի ղեկավարը կազմակերպում է բացակայող աշխատողի փոխարինումը և այդ մասին տեղեկացնում կրթահամալիրի կադրերի տեսուչին: Կադրերի տեսուչը օրվա վերջում կրթահամալիրի տնօրենին ուղարկում է այդ օրը բացակայածների ցուցակը՝ կատարված փոխարինումներով:

Եթե սանը, աշխատողը վատ է զգում աշխատանքային օրվա ընթացքում.

  • 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբի դաստիարակը սանին ուղեկցում է դպրոց-պարտեզի բուժսենյակ՝ նախնական զննման, որտեղ նրան ցուցադրվում է առաջին օգնություն: Եթե բուժաշխատողը և դաստիարակը գտնում են, որ սանի խմբում մնալը վնասակար է, դաստիարակը զանգահարում է սանի ծնողին՝ հրավիրելով դպրոց-պարտեզ: Այդ մասին դաստիարակը տեղյակ է պահում դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին, ով գրանցում է արտակարգ պատահարը:
  • 5 տարեկանների ուսուցման խմբի դաստիարակը սանին ուղեկցում է դպրոց-պարտեզի բուժսենյակ՝ նախնական զննման, որտեղ նրան ցուցադրվում է առաջին օգնություն: Եթե բուժաշխատողը և դաստիարակը համարում են, որ սանի՝ խմբում մնալը վնասակար է, դաստիարակը զանգահարում է սանի ծնողին՝ հրավիրելով դպրոց-պարտեզ: Այդ մասին դաստիարակը տեղյակ է պահում դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին, ով գրանցում է արտակարգ պատահարը: 
  • 1-3-րդ դասարանների դասվարը սովորողին ուղեկցում է դպրոց-պարտեզի բուժսենյակ՝ այդ մասին տեղյակ պահելով դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին, ով կազմակերպում է դասվարի փոխարինում: Նախնական զննումից և առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, եթե բուժաշխատողը և դասվարը համարում են, որ պարապմունքներին հետագա մասնակցությունը վնասակար է սովորողի համար, դասվարը զանգահարում է սովորողի ծնողին՝ հրավիրելով դպրոց-պարտեզ: Այդ մասին դասվարը տեղյակ է պահում դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին, ով գրանցում է արտակարգ պատահարը:
  • 6-12-րդ դասարանների դասավանդողը սովորողին ուղեկցում է դպրոցի գրասենյակ և վերադառնում է իր պարապմունքին: Դպրոցի գրասենյակի ղեկավարը անձամբ (կամ այդ պահին ազատ դասավանդողը) սովորողին ուղեցում է բուժսենյակ: Նախնական զննումից և առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, եթե բուժաշխատողը և ուղեկցողը գտնում են, որ պարապմունքներին հետագա մասնակցությունը վնասակար է սովորողի համար, այդ մասին տեղեկացնում են դպրոց գրասենյակի ղեկավարին, ով զանգահարում է սովորողի ծնողին՝ հրավիրելով դպրոց: Դպրոց գրասենյակի ղեկավարը գրանցում է արտակարգ պատահարը:
  • Քոլեջի սովորողին նրա դասընկերներից մեկը ուղեկցում է քոլեջի բուժսենյակ: Նախնական զննումից և առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, եթե բուժաշխատողը գտնում է, որ պարապմունքներին հետագա մասնակցությունը վնասակար է սովորողի համար, այդ մասին տեղեկացնում է քոլեջի գրասենյակի ղեկավարին, ով զանգով տեղեկացնում է սովորողի ծնողին: Վատ զգացող սովորողը ազատվում է մնացած պարապմունքներից և գնում տուն. անհրաժեշտության դեպքում նրան ուղեկցում է դասընկերներից մեկը:  Քոլեջի գրասենյակի ղեկավարը գրանցում է արտակարգ պատահարը:
  • Աշխատողը վատ զգալու դեպքում դիմում է դպրոց-պարտեզի կամ դպրոցի բուժաշխատողին (անհրաժեշտության դեպքում գործընկերոջ օգնությամբ): Նախնական զննումից և առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, եթե բուժաշխատողը որոշում է, որ աշխատանքի վայրում հետագա մնալը վնասակար է առողջությանը, աշխատողին ուղարկում է տուն, կամ, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոց: Այդ մասին տեղեկացվում է դպրոց-պարտեզի կամ դպրոցի ղեկավարը, գրասենյակի ղեկավարը, ով  գրանցում է արտակարգ պատահարը և կազմակերպում աշխատողին փոխարինելը: 

Սովորողը, դասավանդողը կարող են ուսումնական պարապմունքից բացակայել նաև այն դեպքում, երբ նրանց անհատական պլանում դպրոցի ղեկավարի, կրթահամալիրի տնօրենի կողմից սահմանված կարգով կատարվում է փոփոխություն։