Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում «Անհատական այբբենարաններ» նախագծի շրջանակում սովորողներն ու ընտանեկան դպրոցները ստեղծել են իրենց անհատական մեդիաայբբենարանները, յուրաքանչյուրը մտածել է անուն իր այբբենարանի համար ու ստեղծել է դրա տիտղոսաթերթը: Մայիսյան հավաքի շրջանակում դրանք ներկայացվում են մեկ փաթեթով:
Եղվարդի թիվ 3 դպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողները երկու օրերի ընթացքում համատեղ ստեղծել են էպոսային ընթերցողական ձայնանյութեր և էպոսանկարներ, որի արդյունքում էլ ստեղծվել է հետաքրքիր, ուսումնական տեսաֆիլմ:
Ցուցասրահ և Artասահման բլոգներում ներկայանում են ժամանակակից արվեստագետները: Այս անգամ ներկայացնում ենք նկարչուհի և կրթահամալիրի ծնող Լիանա Ասատրյանի վիրտուալ ցուցահանդեսը, ինչպես նաև տեսանյութ, որտեղ նա պատմում է իր արվեստի մասին:
Ավագ դպրոցի սովորողները Մայիսյան հավաքի օրերին շարունակում են իրականացնել իրենց նախագծային աշխատանքները։ «Սասնա ծռեր» էպոսից իրենց ընտանեկան ընթերցումներով ներկայանում են․․․