Տեսնո՞ւմ եք, չէ՞, ինչքա՜ն ջահել է կրթահամալիրը շրջապատող այգին, իսկ որքա՜ն «հին» է այնտեղ բերող ճանապարհը. քանի՜- քանի՜ սերունդ է ճանապարհել ու դեռ պիտի ճանապարհի: Եկել են ու գնացել՝ իրենց հետ տանելով ջերմություն, սեր ու նվիրում: Գնացել են՝ նորից գալու մտադրությամբ, գնացել են՝ իրենց հետ տանելով մի զրո՞ւյց, թե՞ ավանդություն, որը շուրթից շուրթ ինձ է հասել ասացող պապիս միջոցով: Պատմեմ, լսե՛ք: