Հարգելի բարեկամ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու հոկտեմբերի 8-ի՝ «Ուսուցչի տոնը կրթահամալիրում» նախագծով կրթամշակութային ճամփորդությանը:
Մասնակիցները՝ կրթահամալիրի Գրական ակումբի անդամներ, Ուսուցչական երգչախումբ, Դպրաց խումբ, հայտագրված հյուրեր:
Մեկնումը՝ ժամը 8:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից:
Երթուղին՝ Երևան- Աբովյան- Սևան- Դիլիջան- Հաղարծին- Գոշավանք:
Օրակարգում՝
12:00՝ ժամանում Գոշի հիմնական դպրոց
13:00՝ տոնախմբություն, քայլք-ընթերցում Գոշ գյուղով դեպի Գոշավանք
14:00՝ ուսումնական ժամերգություն Գոշավանքում
15։00՝ կոմիտասյան տոնախմբություն Գոշավանքի մեծ պուրակում
16:00՝ քայլք, հանգիստ, ընդմիջում, թափառումներ
17:00՝ մեկնում Երևան
Ավելին՝ «Լիսիցյան» ծեսերի կենտրոնի բլոգում:
Էջի նկարը՝ Սմբատ Պետրոսյանի: