• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում 2021թ. պարգևատրման, ամենամյա մրցանակների շնորհման մասին

ՀՐԱՄԱՆ N 21-270
05․03.2021թ.

 

Նկատի ունենալով կրթահամալիրի կառավարման խորհրդի հաստատած 2021թ. դրամական մուտքերի և ծախսերի ծախսային ծրագրերի նախահաշիվը՝ հաստատել.

  1. կրթահամալիրում անհատական պարգևատրում, մրցանակներ տրվում են պարգևատրման ֆոնդից, որը ձևավորվում է կրթահամալիրի սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նպատակային ներդրումներից, կրթահամալիրի ոչ բյուջետային այլ միջոցներից.
  2. մանկավարժական աշխատողը պարգևատրվում է.
  • կրթահամալիրի զարգացման ծրագրի իրագործմանն ուղղված նախաձեռնությունների հետևողական իրականացման, տարածման համար (120.000 դրամ).
  • ծննդյան հոբելյանական օրվա առիթով (սկսած 50-ամյակից). պարգևատրման արժեքը՝ 120․000 դրամ.
  1. սովորողը, սովորողների խումբը, մանկավարժական աշխատողը պարգևատրվում են ուսումնական-հետազոտական-ստեղծագործական նախագծերին արդյունավետ մասնակցության համար, ուսումնական օրացույցով որոշված բաց ստուգատեսների և փառատոների ծրագրերով.
  • անհատական՝ մանկավարժական աշխատողին՝ 40.000 ՀՀ դրամի չափով,  սովորողին՝ 20.000 դրամի չափով, մրցանակակրի ընտրությամբ՝
  • հայրենագիտական, մշակութային ծառայություն, կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության ուղեգիր,
  • ձիավարության, լողի, քանդակագործության լրացուցիչ կրթության կտրոն.
  • դասարանին, ակումբին, ստեղծագործական այլ  խմբի՝ Արատեսի ճամբարի,  կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության մասնակցություն (մինչև 80.000 դրամի չափով).
  1. 2021թ. անվանական մրցանակների տրամադրման կարգը (հավելված), արժեքը՝
    • որևէ անվանական մրցանակ (բացի «Ձմեռ պապ»-ից) մանկավարժական աշխատողին՝ 200.000, սովորողին՝ 60.000 դրամ.
    • «Ձմեռ պապ» մրցանակ աշխատողին՝ 60.000, սովորողին՝ 30.000 դրամ.
  2. կրթահամալիրի աշխատողների պարգևատրումը եռամսյակի, կիսամյակի, տարվա գործունեության ցուցանիշներով (30.000, 60.000, 120.000 դրամ)։

Անհատական պարգևատրում նշանակում է կրթահամալիրի տնօրենը անհատական իրավական ակտով՝ նշելով պարգևատրման չափը, վճարման ձևը, խրախուսման հիմքերը։ Պարգևատրման առաջարկություն անում են մասնաճյուղերի՝ դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, մանկավարժության լաբորատորիայի, մասնաժողովի ղեկավարները։

Անհատական իրավական ակտը սահմանված կարգով հրապարակվում է կրթահամալիրի էլեկտրոնային կայքում։

Հիմք՝ կրթահամալիրի ծախսերի «Պարգևատրման ֆոնդ», «Դրամական աջակցություն, մրցանակներ» ուղղությունները, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի առաջարկը։

 

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

 

Հավելված

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անվանական մրցանակներ

«Հակոբ Հակոբյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում բլոգային-նախագծային-լաբորատոր ուսուցման կազմակերպման, տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողին՝ բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման համար։

«Տիգրան Հայրապետյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
  • Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

«Վահան Ասատրյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ ռազմամարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողին՝  ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար։

«Մխիթար Սեբաստացի»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար։

«Ռուդիկ Հարոյան»՝

  • մանկավարժական աշխատողին ` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության  բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար։

«Աիդա Պետրոսյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։

«Վարպետ Պետո»

  • Կրթահամալիրի աշխատողին՝ ուսումնական ֆիզիկական միջավայրի բարելավման նախագծերի համակարգման, իրականացման համար.
  • կրթահամալիրի  միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝  միջավայրի խնամքի, բարելավման նախաձեռնությունների, նախագծերի համար:

«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»՝

  • Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման, տարածման մեջ էական ներդրում ունենալու համար.
  • Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով ծրագիր, ուսումնական նյութեր ստեղծելու համար։

«Իմացումի հրճվանք»

  • Դասվարին, ուսուցչի օգնականին՝ համագործակցային (այդ թվում՝ ընտանեկան դպրոցների հետ) նախագծերի մշակման-իրականացման համար, իր ստեղծած ուսումնական ռեսուրների համար:

«Մուտք մանկավարժություն»

  • Այլ ոլորտից մանկավարժություն տեղափոխված մասնագետին, որի մանկավարժական գործունեության արդյունքը նկատելի է կրթահամալիրային նախագծերում։

«Ձմեռ Պապ»

  • Կրթահամալիրի աշխատողին, սովորողին, նախագծային խմբին՝ կոնկրետ նախագծի (նախագծերի) համար, որտեղ ակնհայտ են հեղինակային-նորարարական մոտեցումները, շարունակականությունը, այլոց կողմից կիրառելությունը։

Անվանական մրցանակները տրվում են՝

  • «Տիգրան Հայրապետյան»՝ մարտի 18-ին, «Ձոն Տիգրանին» ամենամյա հանդիսության ժամանակ.
  • «Հակոբ Հակոբյան», «Աիդա Պետրոսյան», «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Իմացումի հրճվանք»՝ մայիսյան ստեղծագործական հավաքի ամփոփման ժամանակ,
  • «Վահան Ասատրյան»՝ ռազմամարզական աշնանային խաղերի ամփոփման ժամանակ.
  • «Մխիթար Սեբաստացի», «Մուտք մանկավարժություն», «Ռուդիկ Հարոյան», «Վարպետ Պետո»՝ Սեբաստացու օրերին՝ կրթահամալիրի տոնին.
  • «Ձմեռ պապ»՝ տարեմուտի, 2022թ. հունվարյան ճամբարի օրերին.

Անհաղթահարելի խոչընդոտի պատճառով ժամանակին չտրված մրցանակները տրվում են տարվա վերջում։

Անվանական մրցանակի առաջադրում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողը, 6-12-րդ դասարանի, քոլեջի սովորողը՝ որպես

  • անհատական առաջադրում, ինքնառաջադրում.
  • մանկավարժական խորհրդի, սովորողների, ծնողների, նախագծային խմբի անունից առաջադրում։

Առաջադրումը, հայտի քննարկումը, հաստատումը կազմակերպվում է յուրաքանչյուր մրցանակի համար մանկավարժության կենտրոնի հրապարակած ժամանակացույցով։  Անվանական  մրցանակների հայտերն ընդունում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը: Մրցանակի առաջադրված աշխատողը, սովորողը իր բլոգում ներկայանում է մրցանակային  աշխատանքների ամփոփ ցուցադրությամբ:

Մրցանակակիրներին, բացի Ձմեռ պապից, որոշում է կրթահամալիրի մասնաժողովը, համաձայնությամբ։ «Ձմեռ պապ» մրցանակակիրներին որոշում է «Դպիր» մանկավարժական հանդեսի խմբագրական խորհուրդը։

Մրցանակ ստացած մանկավարժական աշխատողը ներկայանում է հոդվածով: Մրցանակակիրը  կրթահամալիրում նույն անվանակարգով մեկից ավելի մրցանակ չի կարող ստանալ: