• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնագիտական զարգացման նախագիծ կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
06.05.2019թ.

Կրթահամալիրի դասավանդողների խումբը «Ուխտայց Հայոց դրախտը՝ Համշեն և Տայք աշխարհներ» նախագծով մայիսի 9-12-ը լինելու է Թուրքիայում՝ պատմական Համշեն, Տայք։ Ճամփորդությունը դիտել որպես մասնագիտական զարգացման նախագիծ՝ մասնակիցներին մայիսի 10-ին համարելով աշխատանքի մեջ։ Այդ նպատակով.

  1. նախագծի, ճամփորդության պատասխանատու համարել Ելենա Սարգսյանին.
  2. հաստատել մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. Ելենա Սարգսյանի ներկայացմամբ հաստատել նախագծի աշխատակարգը (հավելված 2).
  4. դպրոցների ղեկավարներին՝ մասնակիցների ներկայացմամբ կազմակերպել կրթահամալիրում մայիսի 10-ի նրանց փոխարինումը.
  5. մասնակիցներին՝
  • մինչև մայիսի 7-ը հրապարակել մայիսի 13-17-ի՝ ստեղծագործական հավաքի, նախագծային ուսուցման ստուգատեսի իրենց աշխատանքները, լրացնել հավաքի մասնակցության հայտը.
  • վերադարձին սահմանված կարգով ներկայացնել հաշվետու տեսանյութ, պատում, ֆոտոպատում, բնության, պատմության հուշարձանների մասին նոր ուսումնական նյութեր.
  1. նկատի ունենալ, որ ճամփորդությունը կազմակերպվում է Ախթամար տուրի կողմից, մասնակիցների միջոցներով.
  2. մեկնումը՝  մայիսի 9-ին, Երևան - Արդահան - Օլթի - Թորթումի ջրվեժ - Խախովանք (Սբ. Աստվածածին) - Օշքվանք - Ճորոխ - Արդվին - Խոփա երթուղով, վերադարձը՝ մայիսի 12-ին՝ Խոփա - Շավշատի ամրոց - Տբետի վանք - Դոլիսխանայի եկեղեցի - Դժոխքի ձոր (Արդանուջ) - Արդահան-Երևան երթուղով։

     Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան