• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական պարապմունքների կազմակերպման ձևի փոփոխության մասին

ՀՐԱՄԱՆ
25.04.2019թ.

Ապրիլի 26-27-ին «Հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման ցանցային կազմակերպում» բաց հավաքի կազմակերպումն արդյունավետ կազմակերպելու համար․

  • հաստատել հավաքի աշխատակարգը՝ ըստ օրերի.
  • ապրիլի 27-ը համարել աշխատանքային օր կրթահամալիրի բոլոր աշխատողների համար՝ նրանց 2019թ․ արձակուրդին ավելացնելով մեկ օր․
  • հավաքի հայտագրված մասնակիցների ընդունելության պատասխանատու ճանաչել դպրոցների, քոլեջի ղեկավարներին, համակարգող՝ Տաթև Աբրահամյանին․
  • գիշերակացի կարիք ունեցող մասնակիցների գիշերումը կազմակերպել արևմտյան դպրոց-պարտեզի և հյուսիսային դպրոց-պարտեզի կացարաններում (պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան, Ռիմա Երեմյան).
  • մասնակիցների սնունդը կազմակերպել դպրոցների, քոլեջի խոհանոցներում՝
  • կացարանում հյուրերի ընթրիքը ապրիլի 26-ին, նախաճաշը ապրիլի 27-ին՝ յուրաքանչյուրին 500-700-ական դրամի չափով․
  • դպրոցների ղեկավարներին՝ հաստատել  ապրիլի 26-ի նախագծային խմբերի ցուցակները և աշխատակարգերը․
  • mskh.am-ի, «Սեբաստացի» TV-ի ղեկավարներին, ռադիոխմբագրություններին՝ ապահովել օպերատիվ լուսաբանում ենթակայքերում, mskh.am-ում.
  • հավաքի միասնական կլոր սեղանի, ուրբաթ-համերգի, ամփոփում-համերգի սպասարկումը՝ Սյուզի Մարգարյանի, Կարեն Խաչատրյանի.
  • կրթահամալիրի տնօրենի հետ շրջայցի աշխատակարգի, լուսաբանման պատասխանատու՝ Արմինե Թոփչյան։

Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան