• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Թումանյան 150» փետրվարի 19, 2019թ․

Թումանյանական ֆլեշմոբ Երևանի կենտրոնում-19 փետրվարի
Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, երևանցիներ …..
Պատասխանատուներ՝ մայրենիի դասավանդողներ, կազմակերպիչներ, երաժիշտներ, ծրագրի ղեկավարներ
10։30՝ մեկնում Մայր դպրոցից, կրտսեր դպրոցներից
10.50-ից՝ ընթերցանական քայլարշավ երեք ուղղություններից՝
 
Կրտսեր դպրոցներ. Մաշտոց-Թումանյան խաչմերուկից դեպի թանգարան՝ փողոցի երկու կողմերով:
Միջին դպրոց. Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկից դեպի թանգարան:
Ավագ դպրոց, Քոլեջ. Սարյան փողոցի գլխավոր փոստատան մոտից դեպի թանգարան:
Ընթերցանության համակարգումը՝ մայրենիի ուսուցիչների, կազմակերպիչների։
 
11:10՝  հանդիպում թանգարանի բակում:
Թանգարանի վերնահարկից շեփորահարների տոնական ղողանջներով ողջույնը մոտեցող սեբաստացիներին,
հանդիպման միասնական երգընթերցանական ծրագիր.
 
Ծափողջույններ, ծափերի համակարգումը՝ Հասմիկ Մելքոնյանի
 
Միջին և ավագ սովորողներ՝
1․ «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքը
2․ «Իմ երգը»
Կրտսեր սովորողներ՝
3․ «Կռունկներ»
4․ «Փիսոն»
Բոլորը՝
5․ «Ա՜խ, ինչ լավ է»
Կրտսեր սովորողներ՝
6․ «Պատրանք»
7․ Միասնական երգ. Կոմիտաս «Կաքավիկ»։