• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական արձակուրդի, 2018թ. դեկտեմբերի 21-ից 2019թ. հունվարի 7-ը կրթական օբյեկտների պահպանության և շահագործման մասին

ՀՐԱՄԱՆ
17.12.2018թ.

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով հեղինակային հանրակրթական ծրագրերի, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլաններով դեկտեմբերի 24-ից հունվարի 7-ը 1-11-րդ դասարաններում սովորողների ձմեռային ուսումնական արձակուրդն է, դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը՝ 2-5 տարեկանների ուսումնական արձակուրդը, դեկտեմբերի 24-27-ը ՀՀ ԿԳՆ հաստատած ժամանակացույցով 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննություններ են։  Սա նկատի ունենալով՝ 

  1. Հաստատում եմ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծով ամանորի տոնախմբություն-համերգների՝ դեկտեմբերի 21-ի ընդհանուր աշխատակարգը․
  • 9։00-9։30՝ ամանորի ուրախության ընդհանուր պարապմունքներ դպրոցներում
  • 11։00՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • 15։00՝ ուրբաթ-համերգ ընդհանուր տոնախմբություն Մարմարյա սրահում
  1. Դպրոց-պարտեզներում, քոլեջում  2-4, 5 տարեկանների, 1-3-րդ, 4-5-րդ դասարանցիների ամանորի տոնախմբություններն անցկացնել դպրոցների ղեկավարների հաստատած աշխատակարգով, հրապարակված ժամանակացույցով։
  2. Դեկտեմբերի 24-28-ին կրթահամալիրի կրթական օբյեկտներում գործում է մանկավարժական նորարարության ձմեռային բաց ճամբարը, այդ թվում նաև՝
  • 2-5 տարեկանների խմբերը․
  • «Մուտք կրթահամալիր» սովորողների, մանկավարժական ճամբարներ․
  • լրացուցիչ կրթության ճամբարներ.
  • «Ուսումնական ձմեռ» այլ նախագծեր.
  • դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 11․00 «Ամանոր Ագարակում» նախագիծը․

Այդ օրերին շենքերը սահմանված կարգով ջեռուցել՝ ապահովելով անհրաժեշտ ջերմաստիճան։ Ագարակում ապահովել վառարանային ջեռուցում։

  1. Հաստատում եմ 2018թ. դեկտեմբերի 28-ից 2019թ. հունվարի 7-ը կրթահամալիրի կրթական օբյեկտներում, ներառյալ նկուղային տարածքները, հերթապահի աշխատանքի նկարագրությունը (հավելված 1), կրթական օբյեկտների ջեռուցման ցանցերի անխափան աշխատանքի սպասարկման պատասխանատուների ցուցակը (հավելված 2), աշխատողների հերթապահության ցուցակը (հավելված 3), ծաղիկների և ընտանի կենդանիների խնամքի ռեժիմն ըստ կրթական օբյեկտների (հավելված 4):
  2. Նշված օրերին շենքերը ջեռուցել՝ ապահովելով գազի նվազագույն ծախս և ջեռուցման համակարգի անվտանգությունը, նկատի ունենալով, որ ուսումնական պարապմունքներ և այլ միջոցառումներ շենքերում չեն լինելու: Պահակի (շենքի հերթապահի) առանձնացված սենյակը ջեռուցել էլեկտրական ջեռակով` ապահովելով այդ սենյակում 16 աստիճան:
  3. Արատեսի դպրական կենտրոնում 2019թ. հունվարի 5-6-ին կազմակերպվում է Սուրբ Ծննդյան ստեղծագործական հավաքը։
  • Սմբատ Պետրոսյանին՝ մինչև դեկտեմբերի 18-ը հաստատման ներկայացնել հավաքի կազմակերպման ծրագիրը։
  • Սմբատ Պետրոսյանին և Կարապետ Ռուբինյանին՝ մինչև դեկտեմբերի 29-ը ավարտել դպրական կենտրոնի 2018թ․ նախագծով բարեկարգման, բարելավման, կահավորման, վառարանային ջեռուցման ապահովման  աշխատանքները։
  1. Կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում, ուսումնական կենտրոններում, այդ թվում՝ նաև ծածկած լողավազանում, բնականոն գործընթացը վերսկսել հունվարի 8-ից՝ որպես նախագծային-ստուգատեսային ճամբարներ։
  2. Կրթական օբյեկտների ղեկավարներին՝ դեկտեմբերի 24-ին ներկայացնել արձանագրություն՝ շենքերի, այդ թվում՝ ծածկած լողավազանի, հրամանից բխող պահանջների ապահովման վիճակի մասին։
  3. Դպրոցների, քոլեջի ղեկավարներին՝ հունվարի 7-ին գրավոր հաղորդել շենքերի՝ նոր ուսումնական շրջանը սկսելուն պատրաստ լինելու մասին։
  4. Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց, դպրոցների և գրասենյակների ղեկավարներին:
  5. Աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Կարապետ Ռուբինյանը:

Կրթահամալիրի տնօրեն`      Ա. Բլեյան