Այս անգամ կրթահամալիրը հյուրընկալել է վերապատրաստվողների երկու տարբեր խմբերի. Քոլեջում վերապատրաստում են անցնում «Ավարտական նախագիծը՝ Աշտարակում. համայնքային ծես» նախագծի մասնակիցները, իսկ կրթահամալիրի մյուս չորս կրտսեր դպրոցներում հանրապետության տարբեր մարզերի և Երևանի նախադպրոցական հաստատություններում աշխատողների երեսուհինգ հոգիանոց խումբն է: Հետևենք նրանց առօրյային մեր գործընկերների բլոգներում:
Հարավում Գայանե Թորոսյանը ներկայացնում է, թե ինչպես են պատրաստվում Զատիկին։
Արևմուտքում՝ այն ժամանակ, երբ Սահակյան Շողիկն իր ընկերների հետ պասուց տոլմա է պատրաստում, Հեքիմյան Մարգարիտն ու իր սաները վերապատրաստվողների հետ մարզվում են։
Իսկ Քոլեջում փետրվարի 21-ը մարզական էր: