Եթե դու, որպես մանկավարժ, կրթական միջավայր չես ստեղծում, սովորողին հնարավորություն չես տալիս ինքնակրթության, նրան հավես չես փոխանցում արտահայտվելու, ընկերոջը իր իմացածը փոխանցելու, հավես՝ փնտրելու, գտնելու, ուսումնասիրելու, հետազոտելու, և հենց էս ամենի առկայությամբ, որպես ուսուցիչ, գոհունակության զգացում չունես, էլ ո՞րն է քո գործը, ո՞րն է քո տվածը, ի՞նչ ես դու փոխանցում քո սովորողին:
Մարիետ Սիմոնյանը շարունակում է մանկավարժական մոտեցումների իր օրագիրը: