• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
13․12.2017թ.

«Կրթական փոխանակումներ» ծրագրի շրջանակում  Գյումրի քաղաքի ռոք խմբի պատանիների 5 հոգիանոց խումբը 14-18-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Կարեն Խաչատրյանին, Երաժշտական լաբորատորիայի սովորողներին․
  2. «Ուսումնական Գյումրի»  ընդունելության նախագծային խումբ ճանաչել Ավագ դպրոցի կազմակերպիչ Ջուլի Սիմոնյանին, Հարավային դպրոցի երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյանին․
  3. ընդունել ի գիտություն Կարեն Խաչատրյանի ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
  4. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հյուսիսային կացարանում. պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյանին.
  5. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Հյուսիսային դպրոցի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  6. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին:

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան

14.12.2017թ․

15.00 ժամանում-դիմավորում
15.30 հավաք երաժշտական ակումբի սովորողների և Երիտասարդական պալատի ռոք խմբի երաժիշտների հետ «Հարթակ» ակումբում
19.00 ընթրիք
19:30-ից՝ զբոսանք Երևանում

15.12.2017թ․

8.00    նախաճաշ
9.00    ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
9.30 - 10.00  քայլք Հյուսիսից Արևելք կասկադով Մայր դպրոց
10.00 - 10.30   շրջայց  Մայր դպրոցում
10.30 - 12.00  աշխատանք ձայնագրման ստուդիայում (փորձեր, ձայնագրման նախապատրաստական աշխատանքներ)
13.00   ճաշ Մայր դպրոցում
13.00 - 16.00   Երաժշտական լաբորատորիայի հետ համատեղ փորձեր. նախապատրաստում Աշտարակի Հայորդյաց տան համերգին
19.00 ընթրիք
19:30-ից՝ զբոսանք Երևանում

16.12.2017թ․

8.30 նախաճաշ
10.00 - 11.30 փորձ ձայնագրման ստուդիայում
12.00 համերգ Աշտարակի հայորդաց տանը
15.30 ճաշ
16.00 անհատական նախաձեռնություններ
19.00 ընթրիք
19:30-ից՝ զբոսանք Երևանում

17.12.2017թ․

8.30 նախաճաշ
09.30 - 10.00 երաժշտական լաբորատորիան անիվների վրա (համատեղ հեծանվավարություն)
10.00 - 13.30 աշխատանք ձայնագրման ստուդիայում՝ ձայնագրություններ
14.00 ճաշ
16.00 անհատական նախաձեռնություններ
19.00 ընթրիք
19:30-ից՝ զբոսանք Երևանում

18.12.2017թ․

8.00   նախաճաշ
9.00 - 09.20 ընդհանուր պարապմունք համատեղ համերգ Մայր դպրոցում
09.20 - 10.00 մարզական պարապմունք (թենիս)
10.00 - 13.00 աշխատանք ձայնագրման ստուդիայում՝ ձայնագրություններ
13.30 ճաշ
15.00 մեկնում