• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ Սուրբ ավետիս

«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ Սուրբ ավետիս»: Այս ավետիսով են այսօր` Սուրբ Ծննդյան Ճրագալույցին մարդիկ ողջունում միմյանց: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագ` ազդարարելով Սուրբ Ծննդյան ավետիսը։ Ճրագալույց նշանակում է ճրագ վառել։ Այն խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։ Մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում, որն ունի աստվածային լույսի և եկեղեցու օրհնություն խորհուրդը։ Ճրագալույցի  պատարագից հետո մարդիկ դուրս են գալիս Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթյա պահքից: