• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարսկահայք (պատմական ակնարկ)

Երկրի Իրան անունը ծագում է հնագույն Արիանա անունից, որը նշանակում է «արիների երկիր»: Երկրի նախկին անվանումը՝ Պարսկաստան, ծագում է նրա կենտրոնական մարզի՝ Ֆարս կամ Պարս (հունարեն) անունից: 1935թ-ից երկիրը պաշտոնապես կոչվել է Իրան:  Իրանը բազմազգ պետություն է: Այստեղ ապրում են պարսիկներ (45 %), ադրբեջանցիներ, քրդեր, թուրքմեններ, բելուջներ, հայեր: Իրանն աշխարհի հնագույն պետություններից է, որի 2500-ամյակը տոնվել է

971 թ-ին: Դա Աքեմենյան տերության տարեդարձն էր, որի կազմի մեջ էր մտնում այն ժամանակ նաև Հայաստանը:

Հայերն Իրանում

Պարսկաստանի հետ հայերի տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերը հատկապես սերտացել են Պարթև Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում (II–III դարեր): Հայկական առաջին գաղթավայրերն այստեղ կազմավորվել են 360–370-ական թվականներին, երբ Սասանյան Շապուհ II թագավորը հազարավոր հայերի բռնությամբ վերաբնակեցրել է  է Իրանում: Այդ բռնագաղթը շարունակվել է նաև հետագայում. հիշարժան  է  1604–05 թթ-ի բռնագաղթը, երբ շահ Աբբաս IԻրան բռնագաղթեցրեց շուրջ 300 հզ. հայ՝ նրանց բնակեցնելով հատկապես մայրաքաղաք Սպահանի շրջակայքում, որտեղ նրանք հիմնեցին Նոր Ջուղա քաղաքը՝ ի հիշատակ իրենց հայրենի Ջուղայի (այժմյան Նախիջևանի տարածքում): Հայերն այստեղ զբաղվել են գինեգործությամբ, հյուսնությամբ, ոսկերչությամբ, ակնագործությամբ: Հայաստանյայց առաքելական եկեղեցին Իրանում ներկայումս ունի 3 թեմ՝ Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի: Գործում են հայ առաքելական, կաթոլիկ ու ավետարանական եկեղեցիներ, որոնցից 8-ը` միայն Թեհրանում: Իրանահայ գաղութը մինչև 1956թ. իր երեք թեմերով կապված է եղել Էջմիածնի Մայր Աթոռին: Ներկայումս երեք թեմերն իրարից անկախ մարմիններ են և ենթարկվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը:

Դեռևս XVII դարում Նոր Ջուղայում բացվել է հայկական բարձրագույն դպրոց, որը կոչվել է նաև համալսարան կամ ճեմարան: Իրանահայ համայնքում բոլոր եկեղեցիներին կից գործել են դպրոցներ, իսկ  Նոր Ջուղայում, Թավրիզում, Թեհրանում  XIX դարի կեսերին բացվել են առաջին աշխարհիկ դպրոցները՝ Նոր Ջուղայի Ազգային կենտրոնական (1883թ.), Թավրիզի Արամյան (1851թ.), Հայկազյան-Թամարյան (1875թ.), Թեհրանի Հայկազյան (1870թ.) դպրոցները: Ներկայումս երկրում գործում են ավելի քան 25 ազգային դպրոցներ և մանկապարտեզներ: Կան նաև 30-ից ավելի հայկական կազմակերպություններ, որոնց գործունեության գլխավոր նպատակը հայապահպանությունն է: Իրանում առաջին հայերեն պարբերականը՝ «Շավիղը», հիմնադրվել է Թեհրանում 894թ-ին: Մինչև օրս հրատարակվել են ավելի քան 80 անուն հայերեն պարբերական: Ներկայումս լույս են տեսնում «Ալիք», «Լույս», «Արաքս», «Ապագա», «Պայման» պարբերականները, գործում է «Նայիրի» հրատարակչությունը:

Թեհրանի և Սպահանի համալսարաններում կան հայագիտական ամբիոններ, կա հայերեն ռադիոժամ:

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է: Իր գոյության ընթացքում համայնքի  գոյատևման գլխավոր խնդիրը եղել է ինքնության, լեզվի և մշակույթի պահպանությունը:

Ներկայիս իրանահայ գաղութը 400 տարվա պատմություն ունի:

Կրթական

Թեհրանում գործում են 16 դպրոց եւ չորս մանկապարտեզ, Թավրիզում և Ուրմիայում կա մեկական դպրոց, Ջուղայում և Շահինշահրում՝  4 դպրոց  և մանկապարտեզներ, իսկ մշակութային բնագավառում՝ մշակութային, մարզական և ընկերական  միություններ՝ իրենց հարյուրավոր անդամներով,  մշակութային, արվեստի ու մարզական կյանքով ու գործունեութեամբ:

Ի՞նչ վիճակում են գտնվում ներկայումս Իրանի հայկական դպրոցները։ Առհասարակ այդ երկրում միջնակարգ կրթության համակարգը եռաստիճան է և բաղկացած է տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներից։ Ուսումնառությունը դպրոցում սկսվում է 7 տարեկանից։ Ուսումնական տարին սկսվում է արևային հիջրայի իրանական օրացույցով Մեհր ամսի 1-ից (համապատասխանում է Գրիգորյան օրացույցի սեպտեմբերի 20-21-ին), ավարտվում է խորդադ 95 ամսին (հունիսի 20-21-ին)։ Բոլոր դպրոցներում ուսուցումն անվճար է։ Ծրագրային առարկաներ դասավանդող ուսուցիչները վարձատրվում են պետության կողմից, իսկ ծրագրից դուրս հայոց լեզու և կրոն դասավանդողներին վճարում է ազգային առաջնորդարանը, որն այդ նպատակով աշակերտությունից գանձում է որոշակի գումար։ Իրավական առումով Իրանում «հայկական դպրոց» գոյություն չունի, քանի որ երկրի բոլոր դպրոցները ընդգրկված են ժողովրդական կրթության ընդհանուր համակարգի մեջ։ Գոյություն ունեն միայն պետական դպրոցներ, որոնցում կազմակերպված է հայ ընտանիքների երեխաների ուսուցումը։ Ընդ որում, հանրակրթական առարկաների գծով ուսուցման ողջ գործընթացը տեղի է ունենում պարսկերեն (ֆարսի) լեզվով։ Համաձայն հաստատ- ված պետական ծրագրի, այդ դպրոցներում շաբաթական որոշակի ժամերի քանակով աշակերտները հնարավորություն ունեն սովորե- լու հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի պատմություն և կրոն։ Տղաների և աղջիկների ուսուցումը, ինչպես ընդունված է ամբողջ երկրում, տեղի է ունենում անջատ, սակայն նույն ծրագրով։ Տարրական դասարաններում պարսկերենով ուսուցանվող հանրակրթական առարկաներից դուրս սահմանափակ թվով ժամեր են հատկացվում հայոց լեզվի և պատմության ուսումնասիրմանը։

Աղբյուրը՝ Լեո «Անցյալից»