• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատրաստվում ենք Իզմիր մեկնելուն

Իզմիրի տիեզերական ճամբար մեկնող խմբի անգլերենի պարապմունքը տեղի ունեցավ Դպրոց պարտեզում: Վերջապես բոլորս ավելի մոտիկից ծանոթացանք իրար հետ: Ինձ շատ հետաքրքիր էր, թե ում հետ եմ մեկնելու և հետարքիր էր, թե ինչպիսի նախասիրություններ ունեն իմ ընկերները: Մենք պատմեցինք մեր մասին անգլերենով, խոսեցինք մեր սիրած զբաղմունքների մասին ու փորձեցինք պատկերացնել, թե ինչ ենք անելու Իզմիրում: Հետաքրքիր դաս էր, ու անձամբ ես սովորեցի նոր բառեր, ծանոթացա ընկերներիս հետ ու նրանք էլ բացահայտեցին ինձ: Մյուս պարապմունքը լինելու է երեքշաբթի օրը:

Վլադ Գրիգորյան