• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թարգմանչական սեմինարը Գևորգ Հակոբյանի և Նունե Թորոսյանի հետ

Այսօրվա թարգմանչական ստուգատեսի սեմինարը շատ հետաքրքիր և ուսանելի անցավ թե' ինձ և թե' բոլոր ներկա գտնվողների համար:

Սկզբում սեմինարը վարում էր տիար Գևորգը: Նա խոսեց իր կատարած մի շարք թարգմանությունների մասին, որտեղ առանձնացրեց մի քանի հեղինակների` Սեյմոն Սոլովեյչիկի, Դմիտրի Լիխաչովի, Ռիչարդ Ֆեյմանի անունները, ում աշխատությունները  մեծ սիրով ու ոգևորությամբ ներկայացրեց: Տիար Գևորգը  թարգմանության մեջ շատ է կարևորում խմբային աշխատանքը, որով նա փորձում է ուրիշներին էլ ոգևորել ու ներգրավել իր թարգմանական աշխատանքների մեջ:

Հաջորդ  հանդիպումը կայացավ թարգմանչուհի Նունե Թորոսյանի հետ: Նա ասաց, որ  գեղարվեստական թարգմանությունը մի միջոց է, որը մեզ հաղորդակից է դարձնում մնացյալ աշխարհին, այլ ժողովուրդների մշակույթին: Նունե Թորոսյանը գեղարվեստական թարգմանություններ անելու մի քանի կարևոր սկզբունքներ առանձնացրեց.

1.Թարգմանությունը պետք է լավ հայերենով գրված լինի:

2. Շատ կարևոր է որսալ հեղինակի ոճը:

3.Պետք է զգալ հեղինակի զգացողությունները, հույզերը:

4.Շատ ուշադրություն պետք է դարձնել քերականական ձևերին՝  չխուսափելով բնական, առօրյա ոճից:

5. Թարգմանել այն գրքերը, որոնք կարդալուց ինքդ հաճույք ես ստացել:

Շնորհակալություն և′ Գևորգ Հակոբյանին, և′ Նունե Թորոսյանին՝ այսքան հետաքրքիր ու բովանդակալից սեմինարի համար: