Մայիսի 10-12-ը ես` Լուսինե Ալեքսանյանս և Նվարդ Սարգսյանը մասնակցում ենք ՄԿՈւԶԱԿ-ի կազմակերպած «ՄԿՈՒ պալնավորում և կատարողականի կատարում» թեմայով վերապատրաստումներին: Այն վարում է Սամվել Պիպոյանը: Առաջին օրը պայմանականորեն բաժանվեցինք խմբերի SWOT (ներքին և արտաքին միջավայրի ուժեղ, թույլ, հնարավորություններ, վտանգներ) համակարգով գնահատեցինք ուսումնական հաստատությունները: Կրթահամալիրն իր կառուցվածքային առանձնահատկություններով հետաքրքիր էր բոլորին, ներկայացում-զեկույցն ընթացավ հարց ու պատասխանով: Եղան նաև այլ խաղ-առաջադրանքներ: Վերապատրաստումը դինամիկ էր, պրակտիկ աշխատանքներով հագեցած: Մասնակցում էին միջնակարգ մասնագիտական հաստատությունների տնօրեններ, փոխտնօրեններ և դասավանդողներ: Աշխատանքների ավարտին տրվելու են վկայագրեր: