• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բերկրի, չքնաղ Բերկրի

Բերկրիի ջրվեժը  գտնվում է Վանա լճից հյուսիս-արևելք` Բերկրի գետի աջակողմյան հարթավայրում` ձորամիջում։ Բերկրիի ջրվեժն ունի մոտ 18 մետր բարձրություն։ Բերկրի գետը  սկիզբ է առնում Թոնդրակ լեռից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ` անցնելով 65 կմ տարածություն և թափվում Վանա լիճը։ Հեռավորությունը Վան քաղաքից մոտ 90 կմ է, իսկ Արճեշից՝ 40 կմ։ Պատմականորեն Բերկրին մտնում էր Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Առբերանի գավառի մեջ։  Հնում այն Գնունի նախարարական տան տիրույթն էր, իսկ VIII—IX դարերից անցել է Արծրունիներին։ Բերկրին միջնադարյան Հայաստանի գրչագրության կենտրոններից էր։ XIX դարի երկրորդ կեսերին  և XX դարի սկզբներին Բերկրիում գործում էր հայկական  վարժարան։ 

Բերկրիում է գտնվել Սուրբ Ստեփանոսի վանքը, որից մնացել են ավերակներ: