• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կլոր սեղան-քննարկում հայրենագիտական ակումբում

Հայրենագիտական-արշավախմբային կայանում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Հայրենագիտական, երկրագիտական թանգարան-ցուցասրահի գործունեությունը»  թեմայով: Մասնակիցներն էին հայրենագետները, պատմության մասնագետները, դասավարները և այլ ուսուցիչներ: Նախ ծանոթացանք ակումբի տարածքին, որը 400 քմ մակերեսով ջեռուցվող, հարմարավետ միջավայր է: Շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն շուտով ակումբը վերջնական տեսքի կգա: Նախատեսվում է ունենալ ցուցասրահ՝ ժամանակավոր և մշտական ցուցադրություններով, պահոց, որտեղ կպահվի արշավախմբային գույքը, տարածք՝ գործնական պարապմունքների, էլեկտրոնային ցուցադրությունների և քննարկումների համար: 

Այնուհետև քննարկման մասնակիցները արտահայտեցին իրենց մտքերը թանգարան-ցուցասրահի գործունեության վերաբերյալ, Վահրամ Թոքմաջյանը և Էմանուել Ագջոյանը հանդես եկան առաջարկություններով: Առաջարկվեց նաև տարվա ընթացքում կազմակերպել հայրենագիտական ճամփորդությունների հաշվետու ֆոտոցուցադրություններ: 

Հայրենագիտական, երկրագիտական թանգարանի ցուցանմուշները հավաքվել են սովորողների և ուսուցիչների նվիրատվության միջոցով և դեռ համալրվում են: Նայեցինք ցուցանմուշների ցուցակը, որոնց մեծ մասը հին աշխատանքային գործիքներ են, առաջարկվեց նմուշներին կցել լուսանկարներ, որոնք դիտողին հնարավորություն կտան հասկանալ, թե ինչի համար և ինչպես են օգտագործել այդ գործիքները: 

Եթե կարող եք նպաստել ցուցանմուշների համալրմանը, սիրով սպասում ենք: