Նկարագրություն:
Արփիի ծնունդը նշեցինք, լողացինք ու, երբ պատրաստվում էինք հեռանալ, անակնկալ կերպով հանդիպեցինք մեր ընկերներին՝ սեբաստացիներին: Հանդիպումը, ինչպես տեսնում եք, ջերմ էր: Շարունակեցինք ճանապարհը դեպի Ջուխտակ վանքեր: Անտառում տեսանք գերմանացի ընտանիքների, ովքեր եկել էին Շվեյցարիայից: Նրանք շատ էին հավանել մեր երկիրը: Մենք խաղացինք փոքրիկների հետ, հյուրասիրեցինք նրանց: Իսկ հիմա արդեն Աղավնավանքում ենք:
Նկարաշարը՝ Անգելինա Արզումանյանի և Սիրանուշ Ասատրյանի, պատմեց Նարեկ Արշակյանը: