Ստեղծագործ անհատի կրթական պատվեր
- Կրթահամալիրի դպրոցի ղեկավարը մասնակցում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստումներին, սահմանված կարգով և ժամկետներում։
- Կրթահամալիրի հանրակրթական դպրոցում դասավանդողը որոշում է 2015թ. հունիս-օգոստոսի՝ իր մասնագիտական զարգացման բովանդակությունը և ձևը։
- Ինքնակրթություն։ Դասավանդողը կրթահամալիրի մասնաժողովի հաստատմանն է ներկայացնում համապատասխան մասնախմբի հավանությանն արժանացած ինքնակրթության ծրագիրը։ Ծրագիրը պետք է պարունակի բովանդակությունը, ժամանակացույցը, ակնկալվող արդյունքը։
- Կրթահամալիրային վերապատրաստում։ Դասավանդողն ընտրում է կրթահամալիրի մասնաժողովի հաստատած վերապատրաստման ծրագրերից մեկը կամ երկուսը։ Ծրագիրը պետք է պարունակի բովանդակությունը, ժամանակացույցը, ակնկալվող արդյունքը։
- Ատեստավորման համար վերապատրաստում։ Դասավանդողը ընտրում է ՀՀ ԿԳՆ հաստատած վերապատրաստող կազմակերպություններից մեկի կամ կրթահամալիրի առաջարկած ծրագիրը։ Վերապատրաստման արդյունքում դասավանդողը ստանում է վկայագիր, որ ներկայացնում է ՀՀ ԿԳՆ՝ ատեստավորման համար։
- Արտակրթահամալիրային վերապատրաստում։ Դասավանդողն ընտրում և մասնախմբի ղեկավարի կամ կրթահամալիրի փոխտնօրենի գրավոր համաձայնությամբ մասնակցում է կրթահամալիրից դուրս կազմակերպվող մասնագիտական զարգացման որևէ ծրագրի, որ իրականացնում է կրթական կառավարական և ոչ կառավարական, միջազգային որևէ կազմակերպություն։ Վերապատրաստման արդյունքում դասավանդողը ներկայացնում է համապատասխան վկայագիր։
Կրթահամալիրը դասավանդողին, դպրոցի ղեկավարին վերապատրաստման համար տրամադրում է անհրաժեշտ դրամական աջակցություն։