• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուրյան հայտեր

Ժամեր առաջ ավարտվեց Էկոտուր 2015-ի հայտերի ընդունումը: Այս տարի բոլոր մասնակիցները միասին ներկայացրել են 90 հայտ: Շատ տպավորիչ է հայտերի աշխարհագրությունը: Մինչ կսկսվի գրանցված հայտերի մրցույթային փուլը, ցանակացա լուսաբանել ևս մեկ աշխատանք: էկոտուրը լավ հնարավարություն է հասարակության ու պատկան մարմինների ուշադրությունը որևէ էկոլոգիական խնդրի վրա սևեռելու: Ինչպես աշխարհի մի շարք քաղաքներ՝ մեր քաղաքը ևս զերծ չէ բազմաթիվ էկոլոգիական խնդիրներից, որոնցից մեկը Գետառի մաքրության հարցն է: Հենց այս խնդրին է անդրադառնում վարժարանի էկոլոգոների  ակումբը՝ ներկայացվող հոլովակով ևս մեկ անգամ բարձրաձայնելով գետի մաքրության հիմնախնդիրը: