• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուրյան հայտեր

Նախորդ, հագեցած շաբաթը կարևոր ավարտ ունեցավ: Էկոտուր 2015-ի շրջանականերում տիար Բլեյանի նախաձեռնությամբ փոքրիկ շրջայց կատարեցինք կրթահամալիրի դպրոցներում: Ամեն անգամ մոտ 7 հեկտար տարածքն ուսումանասիրելուց և կատարված աշխատանքներով հիանալուց հետո, միշտ էլ նոր գաղափարներ են առաջանում: Այս անգամ գաղափարը գազար ցանելն էր: Ինչպես պարզ դարձավ վերջին հրապարակումներից մեկից, միայն ես չեմ, որ մեծ սեր եմ տածում դեպի գազարը:
Ու մինչ մենք փորձում ենք որոշել ու հասկանել, թե որտեղ են աճելու մեր գազարները, Կարինե Մամիկոնյանն ու 3-րդ դասարանցիները ոչ թե մեկ, այլ միանգամից երկու քայլ առաջ են անցել: Նրանք ոչ միայն գազար են ցանել, այլ խնամքով լուսաբանել են իրենց աշխատանքն ու որպես հայտ ներկայացրել էկոտուր 2015-ին: Դե, ինչ, անհամբեր սպասում ենք, թե երբ են աճելու մեր շատ սիրելի ու օգտակար գազարները: