• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուրյան հայտեր

Անշուշտ, 20-րդ դարի ամենակարևոր գյուտերից մեկը էլեկտրական էներգիան է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել մեր առօրյա կյանքը: Սակայն քչերը գիտեն, թե ինչ ահռելի ու անդառնալի վնաս է հասցնում շրջակա միջավայրին էլեկրաէներգիայի ստացման գործընթացը: Ջերմաէլեկտրոկայանները աղտոտում են մթնոլորտը, հիդրոէլեկտրակայնները վերցնում են գետերն ու ջրվեժները, ոչնչացնում բուսական ու կենդանական աշխարհը, իսկ ատոմակայանները  ստիպում են անընդհատ հիշել սպառնալիքի մասին: Վաղուց է արդեն մարդկությունը մտածում այլընտրանքային էներգիայի մասին, սակայն դեռևս չի գտնվել տարբերակ, որը լիարժեքորեն կփոխարինի ավանդականներին:
Երկրագունդը հսկայական քանակությամբ էներգիա է ստանում Արեգակից, որից շատ երկրներում ստանում են էլեկտրաէներգիա, սակայն Արեգակն անշարժ չէ, այդ իսկ պատճառով արևով աշխատող էլեկտրակայանների օգտակար գործողության գործակիցը ցածր է:
Թե արեգակնային էներեգիայի արդյունավետության բարձրացման ինչպիսի մեխանիզմ են մշակել Վարժարանի սովորողներ Վահե Ղարիբյանն ու Արարատ Միդոյանը, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: