Այսօրվա սեմինար-քննարկման արդյունքում ստեղծվեց «Ռադիո Երկար»-ը , որը կընդգրկի երկարացված օրվա ռադիոհաղորդումները: Յուրաքանչյուր դպրոց թողարկում է իր «Ռադիո Երկար»-ը: Տիկին Աիդայի հետ միասին քննարկեցինք խաղիկների նոր շարքը՝ խաղը դարձնել երկարացված օրվա բաղկացուցիչ մաս: Երկրորդ մասում Գեղարվեստի դպրոցում մասնակցեցինք սովորողի կողմից լուսանկարների ցուցահանդեսին: Վերջում Գեղարվեստի տանիքից վայելեցինք ոսկեզօծ աշնան պատկերը: Իսկ նոր ռադիոները եթերում կլինեն նոյեմբերի 11-ից: