• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բնապահպանական կրթության ցանցի հզորացում հանուն Հայաստանում բնապահպանական կրթության ամրապնդման»ծրագրի մեկնարկ

Այսօր մասնակցեցինք  «Բնապահպանական կրթության ցանցի հզորացում հանուն Հայաստանում բնապահպանական կրթության ամրապնդման»ծրագրի մեկնարկին, որն իրականացվեց  Հայաստան ծառատունկ ծրագրի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության «Ամրապնդել բնապահպանական կառավարումը՝ ՀԿ-ների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԶԾ/ԳԷՀ ՓԴԾ-ի կողմից:
Ծրագրի նպատակն է հզորացնել Բնապահպանական կրթության ցանցի կարողությունները՝ բնապահպանական կրթության քաղաքականության և լավագույն փորձի խթանման և տարածման, ինչպես նաև Հայաստանում բնապահպանական կրթության ամրապնդման համար:
Հանդիպման ժամանակ ներկայացան Բնապահպանական ցանցը կազմող ՀԿ-ներն ու կազմակերպությունները, ներկայացրեցին իրենց ծրագրերն ու նախագծերը:
Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ առաջարկ ստացանք նույնպես դառնալ  «Բնապահպանական կրթության ցանցի հզորացում հանուն Հայաստանում բնապահպանական կրթության ամրապնդման» ծրագրի անդամ: Կարծում եմ՝ նոր հնարավորություններ կստեղծվեն  կրթահամալիրում իրականացվող էկոծրագրերը նոր հարթակ դուրս բերելու, տարածելու, գործընկերների շրջանակը լայնացնելու ուղղությամբ: