• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվս մեկ հաղթանակ…

 
Ապրիլի 25-ին մեկնարկեց <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող Հանրակրթական Էկոտուր 2014 էկոլոգիական նախագծերի միջազգային 4-րդ ստուգատեսը, որին մասնակցել են նախորդ տարիների համեմատությամբ ավելի շատ` 121 հայտ: Այս անգամ մասնակցել էր նաև Ստեփանակերտի թիմը տարբեր դպրոցների աշակերտների մասնակցությամբ` հ. 1դպրոցից Թովմասյան Անգելինան, հ. 5 դպրոցի Համբրձումյան Ալյոնան, հ. 10 դպրոցի Վերդյան Անդրանիկը, հ. 11 դպրոցի Արզումանյան Աննան և Հրությունյան Անին, ղեկավար` Անահիտ Մեսրոպյան:
Այս երեխաները մարտ ամսին դարձյալ հյուրընկալվելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում բուռն ցանկություն ունեին մասնակցել նաև էկոտուրին, որի  համար բավկանին տքնաջան աշխատանք էին կատարել ըստ  պահանջվող ծրագրի. թեման  ընտրել են «Անաղբ համայնք և  պատրաստել ֆիլմ, պահպանված է ծրագրի բոլոր պահանջներն ու կանոնները: Այն նախապես հավանության է  արժանացել, որի պատճառով մենք հնարավորություն ենք ունեցել մասնակցելու Էկոտուր 2014 մրցույթին: Մրցույթի նախօրեին` ապրիլի 24-ին մասնակցեցինք  սեբաստացիների և մասնակից բոլոր խմբերի հետ ծառատունկ -  ծաղկատունկին: Եվ այսպես, ծառերի, տնկիների, սածիլների, ցնցուղների,  բահերի, փոցխերի իսկական տեղատրափ էր` էկոլոգիական  հեղաշրջում կրթահամալիրում: Հագեցած աշխատանքային օրն  ավարտեցինք  Ծիծեռնակբերդում` հարգանքի տուրք մատուցելով 1915թ. հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակին: Ամբողջ ճանապարհին մենք հետադարձ հայացք էին ձգում դեպի անցյալը, խոսում էինք ներկայիս ձեռքբերումների ու  առաջընթացի մասին և նոր ծրագրեր կազմում` լուսավոր ու խաղաղ ապագա կերտելու ձգտումով:
Հաջորդ օրը մասնակից խմբերը հերթականությամբ ներկայացրին իրենց աշխատանքները: Ժամանակն անցավ շատ թեթև և ուրախ,  ասել-խոսելով դիտեցինք ֆիլմերը: Խստապահանջ էր հանձնախմբի անդամները,  սակայն անաչառ ու անկողմնակալ: Ցուցադրությունից հետո խմբի  ավագը պարտավոր էր պատասխանել հանձնախմբի հարցերին: Անվանակարգերը տարբեր էին, սակայն շատ էին շաբաթօրյակների, գետերի հիմնախնդիրների մասին նախագծերը: Պարզվեց, որ գետերն էլ  աջակցելու կարիք ունեն: Մեր թիմը  ներկայացրել էր Կարկառ գետի հիմնախնդիրները, Լոռու համայնքը` Դեբետի, Գավառի համայնքը`  Գավառագետի, վրացիները` Քուռ գետի… Բազում աշխատանքների ծանոթանալով ու ուսումնասիրելով` ավելի  ես արժևորում էկոլոգիայի անհրաժեշտությունը: Մենք` բոլորս, համախմբվել էինք մի գաղափարի շուրջ` պահպանել մեր մայր  բնությունը, դրանով իսկ պաշտպանել մեր հայրենիքն ու հաջորդ սերունդներին փոխանցել ավելի մաքուր ու  բարգավաճ երկիր: Երևի թե այդ  ջերմ մթնոլորտում ոչ մի թիմ չէր մտածում  հաղթանակի մասին,  ուրախանում էինք  իրար հաջողություններով,  հավանության արժանացած ֆիլմերը ձայնագրում էինք մեզ համար` որպես ուսումնական նյութ: Շատերիս ուշադրությունն է գրավել  Բազմաղբյուր համայնքի Բումերանգ թիմի ֆիլմը, որի թեման  էր «Աղբի վերամշակումը>> և  «Թափոնների երկրորդային>> օգտագործումը: Բավականին հետաքրքիր և ուսանելի էր`  ապահովված  նաև մշակութային մասով: Դատարկ անձեռոցիկների տուփերիցտուն էին  պատրաստել, տանիքը` պլասմասե շշերից ձևավորված: Տունը ուներ պատուհան, որի ներսից երևում էր կոնֆետների թղթերից  պատրաստված տիկնիկը` տանտիրուհին` թևին  գցած  բնական հյութի տուփից պատրաստած պայուսակը: Թափոններից գեղեցիկ իրեր պատրաստելու գաղտնիքները բազմաղբյուրցիները սիրով բացատրեցին մյուս ընկերներին: Ազատ ժամերին զբաղվում էինք այդ աշխատանքով` վարժվելու նպատակով :
Բավականին հետաքրքիր էր նաև վրացիների աղմուկի մասին աշխատանքը: Պարզվեց, որ աղմուկն ազդում է մարդու առողջության վրա, խանգարում մտածելու և կողմնորոշվելու: Սակայն  հուզիչ էր Սպիտակի թիմի երկրաշարժի վերաբերյալ  ֆիլմը: Այն ուշադրություն էր պահանջում: Լավագույն աշխատանքները խրախուսվեցին ժյուրիի կողմից:
Վճռորոշ էր ապրիլի 26-ը: Օրը սկսվեց շատ լավ  տրամադրությամբ: Նախաճաշից հետո ուղևորվեցինք Գեղարվեստի  դպրոց,  մասնակցեցինք առավոտյան պարապմունքին, այնուհետև  Արհեստների դպրոց և ծանոթացանք նրանց  առօրյային: Դրանից հետո գնացինք  կրթահամալիրի Մայր դպրոց, որտեղ կլոր սեղանի շուրջ եղան  առաջարկություններ, քննարկումներ հաջորդ` 2015թ. էկոտուրը կազմակերպելու համար: Ժամը 15:00-ին մարմարյա  սրահում սկսվեց Էկոտուր 2014-ի  արդյունքների ամփոփումը և մրցանակների հանձնումը:  Մեր ուրախությանը  չափ ու սահման չկար, երբ մեր թիմն էլ խրախուսական մրցանակ ստացավ. այն է` միջազ•ային 5 օրյա ճամբար: Ավելի հուզիչն այն էր, երբ որպես մրցանակիր թիմ,  Անդրանիկին հրավիրեցին երգելու, իսկ Անիին` արտասանելու: Մրցանակաբշխությունից հետո գավառի թիմի հետ որոշեցինք գնալ Հ. Պարոնյանի անվան  պետական թատրոն, որտեղ  դիտեցինք «Մեր  տան տերերը>> կատակերգությունը: 2 թիմերիս կցված էին ընկեր Գայանեն և ընկեր Սոֆյան: Մենք  հիացած էինք այսպիսի ընկերներով: 4 օր մեզ հետ էին` առավոտից-իրիկուն, որոնց ուղեկցությամբ  վայելում էինք երեկոյան Երևանը: Մենք անչափ ուրախ էինք և տպավորված օրվանից: Անմոռանալի էր <<Հրաժեշտի երեկոն>>:
Թիմի  անդամների անունից  շնորհակալություն ենք հայտնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն  տիար Ա. Բլեյանին, ջերմ ընդունելության համար,  և բոլոր այն մարդկանց, ովքեր այս 4 օրերի  ընթացքում եղան մեր կողքին, պարգևեցին մեզ  անմոռանալի օրեր և հաճելի պահեր: Մեր շնորհակալությունն ենք հայտնում քաղաքապետարանի  կրթության և սպորտի բաժնի պետ Կ.  Մարգարյանին և Կ.Գ. նախարարությանը` աջակցելու հարցում: