• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հագեցած օր

Այսօր երեկոյան, բուռն աշխատանքային օրվանից հետո որոշեցինք մի փոքր լիցքաթափվել: Այցելեցինք  Հակոբ  Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն: Ներկայացման ընթացքում այնքան դրական լիցքեր ստացանք, որ նույնիսկ դրսի փոքր ինչ ամպամած ու անձրևոտ եղանակը մեզ չխանգարեց հանգստանալ: Բարձրաձայն երգելով քայլում էինք  Երևանի փողոցներով գրավելով անծանոթների  ուշադրությունը: Մեր ոգևորությունն այնքան մեծ էր, որ անցորդների մեջ եղան մարդիկ, ովքեր սկսեցին ձայնակցել մեզ:  Օրը շատ հագեցած էր,և վաղը, հեռանալով Երևանից, մեզ հետ կտանենք անթիվ ու անհամար ջերմ հիշողություններ:

Տաթև Հովհաննիսյան, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցի դասավանդող