• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախյան խումբը գրում է....

Աննա, Անգելինա

Աշխարհում մի գետ կա, սակայն այդ գետը ոչ մի քարտեզի վրա չկա: Դա 1915 թ. ապրիլի 24-ի հայ անմեղ զոհերի արյան գետն է, որ հոսելով մարդկության խղճի ու անտարբերության հովիտներով, վերջիվերջո հասնելու է հատուցման ծովին:

Այսօր մենք հյուրընկալվեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում, որտեղ մեզ միացավ նաև Գավառի փոքրիկ ու համեստ խումբը: Օգտվելով առիթից` մասնակցեցինք ծաղկատունկին՝ հենց դպրոցի բակում: Կարծես ամեն մի ծաղիկ յուրովի էր խորհրդանշում նոր կյանքի սկիզբը. չէ˚ որ դրանք  աճելու էին մեր գոյամարտի սուրբ նահատակների արյամբ գծված սահմաններում: Հավելենք, որ այդ դպրոցի աշակերտները նույնպես ջանք ու եռանդ չէին խնայում մեզ օգնելու, և ծաղկատունկի ընթացքում մենք հասցրեցինք ավելի մոտիկից շփվել միմյանց հետ, փոխանակել մտքերը, և,իհարկե, ինչ-որ չափով ընդլայնել մեր մտահորիզոնը:

Մեր խմբի անունից շնորհակալություն ենք հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ողջ անձնակազմին` պարոն Բլեյանի գլխավորությամբ, նման ջերմ և սիրալիր ընդունելության համար: Մենք Ձեր գաղափարախոսներն ենք և վստա´հ եղեք, որ Դուք ունեք Ձեր արժանի հետևորդները, ովքեր հաջորդ սերունդներին կփոխանցեն ազատ, անկախ ու բարգավաճ հայրենիք: