• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք ու մենք...

Այ քեզ համագործակցություն, թիմային աշխատանք: Սկսեցինք մուտքից. աջ կողմում հիմնեցինք  ծաղկային պարտեզ, տնկեցինք տարբեր ծաղիկների սածիլներ, իսկ ձախ կողմում՝ պեմզաքարակույտը վերածեցինք փոքրիկ ծաղկանոցի: Տնկեցինք տասնութ ծառ, որից ութը Նոր դպրոցի և Արհեստների ավագ դպրոցի միջև գտնվող այսպես կոչված կասկադի տարածքում, իսկ մնացած ծառերը՝ դպրոցի շրջակայքում: Աշխատեցինք սիրով և համախմբված: