• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոակցիա Բջնիում

Այսօր մենք՝ Էկո-հայրենագիտական ակումբի սովորողներս, ուղևորվեցինք Բջնի: Մեկ շաբաթ առաջ կրկին Բջնիում էինք, ներկայացրել էինք էկոտուրը, հրավիրել մասնակցել, համ էլ խոստացել էինք, որ միասին էկոակցիա կկազմակերպենք՝ մաքրելով Բջնիով հոսող Հրազդան գետի և նրա հարակից տարածքները: Տեղի դպրոցի սովորողների հետ միասին կարգի բերեցինք Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշակոթողի հարակից տարածքը, մաքրեցինք աղբից, տնկեցինք մեզ հետ տարած լացող ուռենիները: Գյուղապետի ու Բջնիի դպրոցի տնօրենի հիացմունքը մեծ էր, բայց հո դա չէ կարևորը: Կարևորն այն էր, որ իսկական էկոտուր ստացվեց:
Նկարաշարը՝ Ալբերտ Ավետիսյանի, պատումը՝ Թամարա Ստեփանյանի