• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուր 2014-ի ժյուրիում կլինեն SPARE-ի վրաստանյան գրասենյակի ներկայացուցիչները

 
Թբիլիսիում  ժամանակը իզուր չենք վատնում:
Ինչպես նշել էինք նախորդ նյութում, առաջին օրը այցելեցինք SPARE-ի վրաստանյան գրասենյակ Էկոտուրի ճամբարի կազմակերպման, էկոծրագրերի քննարկման, համագործակցելու համար:
Նրանց հրավիրել էինք մասնակցելու Էկոդասին ու նրանք մեծ սիրով հյուրընկալվեցին: Ինչպես իրենց խոսքում նշեցին, շատ ոգևորիչ է, որ մենք Հայաստանում այդքան հետաքրքրված ենք էկոխնդիրներով, դրանց հանրայնացմաբ, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ ու հատկապես նման դաս ենք կազմակերպում վրասատանի դպրոցի հետ համատեղ: Նինոն, գրասենյակի տնօրենը, ասաց, որ անպայման կլինեն Հայաստանում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ու, որ ամենակարևորն է, կլինեն Էկոտուր 2014-ի ժյուրիի կազմում: Նրանք անպայման կկազմակերպեն տարածաշրջանային ճամբար՝ էկոտուրի հաղթողների ճամբար, որը կլինի մեր լավ համագործակցության սկիզբը ու կդառնա շարունակական:
Այսպիսով, էկոտուրի հաղթարշավը Թբիլիսում շարունակվում է և ամրապնդվում:
 
Էկոհայրենագիտական ակումբ՝ Մանուկյան Անի