• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուրի կլոր սեղանից

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում՝ ժամը 15:00 -ին, կլոր սեղանի շուրջ Էկոտուր 2014-ի ծրագիրը, ճամբարը, նախագծերը կրթահամալիրցիները քննարկեցին ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ: Հանդիպմանը ներկա էին Տիար Բլեյանը, էկո-հայրենագիտական ակումբի սովորողները, «Կրթություն հանուն զարգացման» հիմնադարմի ներկայացուցիչը, դասավանդողներ, լրագրողներ: Պրն. Հակոբյանը նշեց, որ, եթե Էկոտուր 2013-ին բնապահպանության նախարարությունը մասամբ մասնակցություն ցուցաբերեց մրցույթի որոշ դրվագներում, ապա Էկոտուր 2014-ին ներգրավվածությունը կլինի ավելի մեծ, և գործուն աջակցություն կցուցաբերվի մրցույթի մասնակիցներին: Փոխնախարարին ներկայացվեց Էկոտուրի թե տեսական թե գործնական մասը՝ քննարկվեցին մրցույթի անցկացման կարգը, հանձնաժողովի անդամների կազմը, դրամաշնորհների տրամադրումը, այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը, Էկո-ճամբարի անցկացման վայրն ու դրա կարևորությունը: Անպատասխան չմնացին նաև հյուրերին  հետաքրքրող հարցերը: Էկոլոգիապես մաքուր մթնոլորտում՝ քննարկումը քաղցրացրեց շոկոլադե տորթը: 
 
 
Սիրով՝ Թամարա Ստեփանյան, Մարինա Մնացականյան