• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուր 2014-ի առաջին կլոր սեղանը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում արդեն երրորդ տարին է , ինչ անց է կացվում Էկոտուր էկոլոգիական նախագծերի միջազգային ստուգատեսը: Ստուգատեսը անց է կացվում ԿԳՆ պատվերով և Բնապահպանության նախարարության աջակցությամբ: 

Էկոտուրը  հասարակության ուշադրությունն է  ուղղում էկոլոգիական խնդիրներին և մասնակիցները փորձում են լուծումներ տալ դրանց ուսումնական նախագծերի միջոցով:
Արդեն տրված է Էկոտուր 2014-ի մեկնարկը: Այսօր տեղի ունեցավ առաջին կլոր սեղան- քննարկումը: Քննարկումը կազմակերպվեց Բնապահպանության նախարարության առաջարկով: Ներկայացվեց Էկոտուրի ծրագիրը, էկոճամբարների կազմակերպումը, խոսվեց համագործակցության եզրերի մասին: Եղան փոխադարձ առաջարկներ: 
Էկոտուր 2014-ի հաղթողները պարգևատրվելու են ոչ միայն էկոճամբարի ուղեգրով, այլ նախատեսվում է աջակիցների կողմից տրամադրել դրամաշնորհներ, որպեսզի ներկայացված նախագիծը իրագործվի:
Պարոն Բլեյանը կարևորում է և՛ ԿԳՆ, և՛  Բնապահպանության նախարարության աջակցությունը Էկոտուրի կազմակերպման և տարածման մեջ, նա գտնում է, որ հանրապետության բոլոր դպրոցներում պետք է էկոլոգիական կրթությունը լինի առաջնային, և անջրպետը պետք է քանդվի ի շահ բնության պահպանության:
Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների  կառավարման գործակալները անչափ ոգևորված էին կատարված աշխատանքներով և հավաստիացրին, որ Կրթահամալիրը ունի իրենց մեծ աջակցությունը:
Այսպիսով կլոր սեղանի արդյունքում առաջարկվեց ուսումնասիրել նաև բնության հուշարձանները, որոնք շատերը նույնիսկ չեն ճանաչում, ԿԳՆ և  Բնապահպանության նախարարությունների կողմից համատեղ նամակներով դիմել հանրապետության մյուս դպրոցներին էլ, որպեսզի նրանք էլ ներգրավվեն  Էկոտուրի աշխատանքներին, առավել հաջողված նախագծերը ներկայացնել ԾԻԳ-ին առավելագույնս աջակցություն ստանալու համար, համայնքների ղեկավարների աջակցությամբ կազմակերպել Հայաստանի գետերի մաքրման մեծ էկոակցիա, համագործակցել Բնապահպանության նախարարության էկոկրթության բաժնի մասնագետների հետ: