• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավարտվեց Հանրակրթական Էկոտուր 2013 միջազգային բաց ստուգատեսը

Էկոտուրն անցկացվեց ապրիլի 26-30-ը: Մասնակցում էին ինչպես կրթահամալիրի ավագ և միջին դպրոցների սաները, այնպես էլ մի շարք հյուրեր Լոռուց, Վայոց ձորի Մարտիրոս և Խնձորուտ գյուղերից, Շուշիից, Գավառից և Թբիլիսիի Սայաթ Նովայի անվան թիվ 98 դպրոցից: Ընդհանուր առմամբ մասնակցում էին 21 թիմ և 4 անհատ նախաձերնություն ցուցաբերած 150 սովորող:

Մրցույթում գլխավոր տեղին արժանացա, չորս թիմեր, որոնք ստացել էին առավելագույն 20 միավոր: Հատուկ մրցանակ ստացան ութ թիմեր և մեկ անհատ մասնակից՝ 19 միավորով: Երկրորդ տեղում հայտնվեցին երկու թիմ և երեք անհատ մասնակից: Երրորդ տեղն իրար միջև կիսեցին յոթ թիմեր: 

Ի տարբերություն անցած տարվա, երբ մասնակցում էր ընդամենը 7 թիմ, որոնցից մեկը Գավառից էր, այս տարի ստուգատեսը ստացավ միջազգային որակում, որի ապացույցն էլ Վրաստանի 4 թիմերի մասնակցությունն էր: Էկոտուրը հարուստ էր նաև Վայոց Ձորի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի և Արցախի թիմերով: 

Էկոտուրի մասնակիցների համար ստեղծված էին բոլոր պայմանները. ունեին տեխնիկական բոլոր հնարավորությունները ներկայացնելու իրենց աշխատանքները: Ժյուրին գնահատում էր խնդրի մասին թիմի գիտելիքները, աշխատանքի կատարման լրջությունը, ներկայացման ձևը, թվային տեխնիկայի օգտագործումը, հարցերի մանրամասն քննարկումը, առաջարկվող  լուծումները, համատեղ աշխատելու ունակությունը, միմյանց օգնելու կարողությունը: Լրագրողների հետ զրույցում ժյուրիի անդամներն ասացին, որ բավական գոհ են և տպավորված մրցույթից: 

Մրցույթը գնահատում էր անկախ հանձնաժողովը հետևյալ կազմով.

  1. Խաչիկ Հակոբյան-ՀՀ բնապահպանության նախարարի  տեղակալ
  2. Գոռ Ալեքսանյան -ԵՊՀ, սոցիալ-տնտեսականան աշխարհագրության ամբիոնի
  3. Մարիամ Ավագյան-գիտ.թեկնածու, ԵՊՃՇՀ,  դասախոս
  4. Ռուզան Ղազարյան  - «Դալմա - Սոնա» Հիմնադրամի հոգաբարձուների Խորհրդի     նախագահ,  Շրջակա  միջավայրի  պահպանության  իրավունքի  դասախոս, Քաղաքացիական ծառայության  2-րդ դասի խորհրդական
  5. Հասմիկ Նալբանդյան - «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
  6. Գրիգոր Խաչատրյան - «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոտուր-2013-ին սովորողները բավական ակտիվ էին, ոգևորված: Նրանք բավական կարևոր թեմաներ էին ընտրել ներկայացնելու համար: Միայն ափսոս, որ բացի կրթահամալիրի թիմերից,  Երևանի  ոչ  մի ուրիշ դպրոցից  խումբ չկար էկոտուրում: Հուսանք հաջորդ տարի կլինեն:

Էկոտուրի ընթացքում մասնակցիները հնարավորություն ունեցան ոչ միայն ներկայացնելու և քննարկելու իրենց  համար կարևոր՝ բնապահպանական  խնդիրները, այլ նաև բնապահպանական մի շարք նախագծեր իրագործեցին: Խմբերն այցելեցին Հայաստանի արգելոցներ, մասնակցեցին «Դպրոցը՝ պարտեզ» նախագծին ու  կրթահամալիրի դպրոցների մուտքերի մոտ կազմակերպված վարդատունկին:

Էկոտուրի քննարկումների ընթացքում արդեն սկսել են ձևակերպվել հաջորդ տարվա ստուգատեսի թեմաները:  

Էկոտուր-2014-ն արդեն սկսված է:

Լիլիթ Աղաջանյան