• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուր 2013-ի ավարտը միասնական էկոակցիայով

Դպրոցների հարգելի ղեկավարներ, էկոտուրի կազմակերպիչներ, Էկոտուր 2013-ի ավարտը, ինչպես սկիզբը, նշանավորում ենք միասնական էկոակցիայով` Էկոտուր 2013-ի վարդատունկ, սիզամարգի, կանաչ ցանկապատի և ծաղկանոցի ստեղծում դպրոցի բակում,  15:00- 16:00։ 

Այս պահից սկսած նախապատրաստվեք։ 
Մասնագիտական խորհրդատվությունն իրականացնում են Շողիկ Պողոսյանը և դպրոցներնի պարտիզպանները։ 
Պարտիզպանների հետ նախապատրաստում ենք սիզամարգի, ծաղկանոցի, վարդանոցի, կանաչ ցանկապատի տեղամասերը, ձեռք բերում անհրաժեշտ տնկիներ, սերմեր, այլ նյութեր։ Ուղիղ ժամը 15:00-ին, միաժամանակ, կրթահամալիրի 8 դպրոցներում և քոլեջում սկսվում է ակցիան։ Մասնակցեք՝ նվիրելով տնկիներ, հող, սերմեր, նյութեր:
Կատարված աշխատանքը` որպես նախագիծ, ներկայացնում ենք մայիսի 3-ի մեդիաուրբաթին, որը նաև կդառնա էկոտուրի տոնախմբություն։