• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուրի մեկնարկը Մեդիաուրբաթով

Այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի ունեցավ հերթական մեդիաուրբաթը: Չնայած ձևակերպմանս՝ այն, իհարկե, հերթականը չէր, քանզի հենց դրանով տրվեց «Էկոտուր» բնապահպանական միջազգային ստուգատես-2013-ի մեկնարկը: Եվ տրամաբանական է, որ մեդիաուրբաթի պատասխանատուն էկո-հայրենագիտական ակումբն էր: Վարողներն էին Հայկ Ղազարյանը, Թամարա Ստեփանյանն ու Մարինա Մնացականյանը:

Մեդիարուրբաթը սկսվեց Հայաստանի ու Վրաստանի հիմներով: Այնուհետև տեղի ունեցավ ստուգատեսին մասնակից թիմերի շքերթը, իսկ Գեղարվցեստի ավագ դպրոցն էլ ներկայացրեց իր գեղեցիկ էտյուդն ու կրթական պարտեզի իր նախագիծը: Հիմնական դպրոցն էլ Շամիրամ Պողոսյանի հանդես եկավ էկո-ֆլեշ մոբով: Ֆլեշ մոբով հանդես եկավ նաև Դպրոց-պարտեզը: Բացի Գեղարվեստի ավագ դպրոցից, իրենց կրթական պարտեզները ներկայացրեցին Հիմնական դպրոցը, Գեղարվեստի կրտսեր դպրոցը, Դպրոց-պարտեզը, Արհեստների դպրոցը, Նոր դպրոցը, Ավագ դպրոց-վարժարանն ու Միջին դպրոցը: «Թբիլիսո» երգով հանդես եկավ «Սեբաստացիներ» հիմնադրամի տնօրեն Շուշան Բլեյանը: Մեդիաուրբաթը գեղեցկացրեց նաև Շահանե Խաչիկյանը: Իսկ Էլեն Կարապետյանն ու Դավիթ Թոփուզյանը ներկայացրեցին անակնկալ պար:
Մեդիաուրբաթն ավարտվեց We Are The World երգով:
 
Լիլիթ Աղաջանյան
Լուսանկարները՝ Լիա Մովսիսյանի