• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դրամաշնորհային մրցույթ՝ մեդիագրագիտության դպրոցական նախագծերի համար

Դպրոցներում մեդիագրագիտության նոր ծրագրերի իրականացումը խթանելու նպատակով ՄՆԿ-ն հայտարարում է փոքր  դրամաշնորհների մրցույթ։ Յուրաքանչյուր դրամաշնորհի չափն է առավելագույնը 250,000 դրամ, կտրամադրվի մինչև 5 դրամաշնորհ։ Դիմել կարող են ՀՀ դպրոցներում աշխատող և ՄՆԿ մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացի վկայական ունեցող ուսուցիչները, ովքեր մտադիր են մեդիագրագիտության նախագիծ իրականացնել դասընթացի, խմբակի կամ այլ ձևաչափով:

Ծրագիրը պետք է հիմնված լինի ՄՆԿ-ի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի վրա, սակայն խրախուսվում է նոր մոտեցումների, լրացուցիչ նյութերի, այլընտրանքային ձևաչափերի ու մեթոդների օգտագործումը: Ծրագրի ավարտին աշակերտները, կիրառելով ստացած գիտելիքն ու հմտությունները, պետք է իրականացնեն գործնական/նախագծային աշխատանք՝ տեսանյութ, հետազատություն, միջոցառում, օնլայն մեդիա արշավ, դպրոցական թերթ և այլն:

Ներկայացվող նախագծերը պետք է իրագործվեն 2018թ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին  և ունենան նախադրյալներ՝ դրամաշնորհի ավարտից հետո ևս շարունակվելու:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված փաստաթղթերը [email protected] էլ փոստի հասցեին՝ մինչև 2018 թ. ապրիլի 30-ը:

Ա) լրացված հայտադիմում,

Բ) մանրամասն բյուջե (որը մինչև 250,000 դրամի շրջանակներում կարող է ներառել, օրինակ, ուսուցչի հոնորար, անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման ծախսեր, այցելություն որևէ լրատվամիջոց, հետազոտական կամ այլ ուսումնական աշխատանքի համար անհրաժեշտ այլ ծախսեր),

Գ) տնօրենի գրավոր համաձայնությունը՝ ներկայացվող նախագիծը դպրոցում իրականացնելու համար:

Դ) Ուսուցչի՝ ՄՆԿ վերապատրաստման մասնակցության վկայականը:

Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքն ու տեղեկատվությունը հասկանալու, վերլուծելու, ստուգելու, մեդիայից օգտվելու կարողությունն է: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը 2017թ ստորագրած հուշագրով երկուստեք կարևորել են մեդիագրագիտության ներառումը դպրոցական ծրագրում, քանի որ 21-րդ դարում ապրող քաղաքացու համար դա կենսական գիտելիք է:

Հարցերի դեպքում գրել [email protected] էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարել ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանին՝ 095583620 հեռախոսահամարով:

Դրամաշնորհը տրամադրվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

Աղբյուրը