Դասավանդողների գարնանային դպրոցի այսօրվա քննարկումը Հիմնական դպրոցի դասավանդողների համար շատ արդյունավետ էր: Քննարկման թեման՝ դասավանդողի և սովորողի բլոգներն էին, դրանց կառուցվածքը: Կարևորվեց բլոգի մատչելիությունը, հանրայինությունը:
Յուրաքանչյուրը ներկայացրեց իր բլոգը, բաժինները, կետ առ կետ առանձնացվեցին թերությունները, խնդիրները, դրանց շտկելուն ուղղված բոլոր քայլերը: